Սերգեյ Լավրով. Դա միջսիրիական բանակցությունների առողջացման գործընթաց է
Երևանում, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի ընդդիմության բանակցությունների հարցերով բարձրագույն կոմիտեի պատվիրակության`միջսիրիական բանակցություններից դուրս գալու մասին որոշմանը անդրադառնալով` ասել է. «Դա միջսիրիական բանակցությունների առողջացման գործընթաց է»։
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով` բանակցային գործընթացը միայն կշահի, եթե լքեն այն ուժերն ու գործիչները, որենք չեն ընդունում ՄԱԿ ԱԽ կողմից հավանության արժանանան հայեցակարգի հիմքում ընկած այն դրույթը, թե միայն սիրիացիները ընթացող բանակցությունների արդյունքում կարող են որոշել իրենց երկրի ճակատագիրը:
«Դա մի կառույց է, որ ինքն է իր համար այս անունը որոշել: Դա ընդդիմության միակ խումբը չէ: Այդտեղ կան նաև մոսկովյան և Կահիրեի խմբեր, Հմեյմիմի ընդիմադիրների խումբ, առկա է նաև անկախ ընդիմադիրների խումբ, որի մեջ մտնում են շատ ազդեցիկ կերպարներ, հեղինակավոր և հարգված մարդիկ»,- նշել է Սերգեյ Լավրովը` հավելելով, որ բանակցությունների հարցերով բարձրագույն կոմիտեի կազմից արդեն իսկ դուրս են եկել մի քանի ընդդիմադիր գործիչներ:
Ըստ ՌԴ արտգործնախարի` վերջինները այդ կերպ իրենց անհամաձայնությունն են հայտնել առ այն, որ վերոնշյալ կոմիտեում կառավարող դիրքել են զբաղեցնում ծայրահեղականները` մասնավորապես «Ջեյշ ուլ-իսլամ» խմբավորման ներկայացուցիչները:
Ըստ Սերգեյ Լավրովի, ՌԴ-ն շատ ավելի վաղ է առաջարկել այս և մի շարք այլ կազմակերպություններին ներառել ահաբեկչական խմբավորումների ցանկում և այժմ նրանք իրենց գործունեությամբ հաստատում են ռուսական կողմի դիրքորոշման իրավացիությունը:
Նշենք, որ նախօրեին Սիրիայի ընդդիմության բանակցությունների հարցերով բարձրագույն կոմիտեի պատվիրակությունը հայտարարել է Ժնևում միջսիրիական բանակցություններից իր դուրս գալու մասին՝ դա հիմնավորելով նրանով, որ Դամասկոսը պետք է վերջ տա մարտական գործողությունները Հալեպում, վերացնի բնակավայրերի շրջափակումը և ապահովի կարիքավոր բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելը:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը կարևորեց միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը
- Արմեն Մինասյան. Լավրովն ու Նալբանդյանը թաղեցին Բաքվի երազանքը
- Լավրով. Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը գործնականորեն չի նվազել
- Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել. Լավրով
- Լավրով. Մենք սատարում ենք ՀԱՊԿ հայկական նախագահության կողմից ներկայացված առաջնահերթությունների ծրագիրը
- Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները ոչ թե խաղաղության կոչեր էին, այլ պատերազմի. Լավրով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան