Բերման ենթարկվածների մեջ կա երկու օպերատոր
Բերման են ենթարկվել «1in. am» կայքի երկու օպերատորները: Այս մասին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում լրագրողներին հայտնեց «1in. am» կայքի կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ վերցրել են ուղիղ եթերի սարքը և երկու տեսախցիկ:
«Եկել եմ այստեղ պարզաբանում ստանալու: Տղաներն իրենց մասնագիտական աշխատանքն են կատարել և փաստորեն նրանց բռնությամբ խոչընդոտել են: Կոտրել են տեսախցիկը և ֆեյսբուքի հետ կապ պահող հեռախոսը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը այսօր բողոքի երթով ցանկանում էր բարձրանալ նախագահական նստավայր՝ սահմանային հարցերի շուրջ նամակ հանձնելու համար, սակայն ոստիկանությունը կասեցրեց նրանց երթը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան