Մաքսիմ Մանուկյանը` արծաթե մեդալակիր
Ուլան Բատորում մեկնարկած Օլիմպիական խաղերի վարկանշային երկրորդ մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպային նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ուղեգիր է նվաճել: Հայ ըմբիշը լավագույն երրորդ տեղի համար պայքարում 6:2 հաշվով առավելության է հասել Եվրոպայի գործող չեմպիոն, գերմանացի Պասկալ Էյսելի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը մրցաշարի եզրափակչում 4:5 հաշվով պարտվել է Բելառուսը ներկայացնող Ջավիդ Համզադովին և դարձել է արծաթե մեդալակիր:
Հիշեցնենք, որ այս մրցաշարում ուղեգիր են նվաճում ինչպես եզրափակչի մասնակցիները, այնպես էլ լավագույն երրորդ տեղ զբաղեցրած ըմբիշները: