Ջորջ Քլունին Երևանում է
Այսօր Երևան է ժամանել աշխարհահռչակ դերասան, «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին: Նրան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեց IDeA (Հայաստանի զարգացման նախաձեռնություններ) բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Որպես ճանաչված դերասան և ռեժիսոր՝ իր կարիերայի ընթացքում Ջորջ Քլունին հիմնել և աջակցել է բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների։ Նրա մարդասիրական ջանքերը լայն ճանաչում են գտել աշխարհում։ Հենց նա էլ ապրիլի 24-ին կհայտարարի մրցանակաբաշխության հաղթողի անունը:
Հանձնաժողովի անդամներից արդեն Երևանում է նաև Վարդան Գրիգորյանը, ով 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրն է:
Այսօր Երևան է ժամանել նաև «Ավրորա»-ի չորս հավակնորդներից Մարգարիտ Բարանկիցեն:
Նա փրկել է ընդհանուր առմամբ 30,000 երեխայի: 2008 թվականին հիվանդանոց է հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ:
Լուսանկարը՝ մրցանակաբաշխության ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Համաշխարհային մարդասիրական ասպարեզի բացառիկ գործիչները ժամանում են Հայաստան
- Պարզվեց, որ այցելել եմ Ավրորայի զարմուհու տուն. Դեմոյան
- «Ավրորա» մրցանակաբաշխության երաժշտական ղեկավարը կլինի Սերգեյ Սմբատյանը
- Սերժ Թանկյանի երաժշտությունը՝ «Ավրորային»
- 100 LIVES և «Ավրորա» մրցանակ նախաձեռնության հիմնադիրների՝ Արցախի իրադրությանն առնչվող հայտարարությունը
- «Ավրորա»-ի հավակնորդները
- 100 LIVE-ն սկսում է «Ավրորա» համաշխարհային մրցանակի հավակնորդների առաջադրումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան