Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է նաև ականանետեր և նռնականետ. ՀՀ ՊՆ
Ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 27 միջադեպ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել են նաև 60 մմ-ոց (6 արկ), 82 մմ-ոց (3 արկ) ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: