Հայկական բանակի նոր գործառույթը նոր ցեղասպանության բացառումն է. ՀՑԹԻ տնօրեն
Ապրիլին Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունից հետո մենք պարտավորված զգացինք այդ դեպքերի հետ կապված հայեցակարգային փաստաթուղթ մշակել: Այս մասին այսօր ՀՑԹԻ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նա նշեց, որ փաստաթուղթը վերաբերում է Ադրբեջանի կողմից հայության դեմ ցեղասպանական գործողություններ իրականացնելու նպատակադրությանը. «Ապրիլյան իրադարձությունները վկայեցին այն մասին, որ դրանք դատարկ հռետորաբանություն չեն, այլ պարունակում են ակնհայտ վտանգ»:
Դեմոյանի խոսքով՝ հայկական կողմը պետք է միջազգային հանրությանը, միջազգային ատյաններում ներկայացնի, որ եթե չլինի զսպման և պատժելու քաղաքականությունը, ապա դրա այլընտրանքը կլինի նոր ցեղապասնւթյունը:
«Մենք պետք է ասենք, որ հայկական բանակի նոր գործառույթը, նոր ցեղասպանության բացառումն է, դրա համար բանակն ունի պատասխանատվություն՝ կանխարգելելու այդ հանցագործությունը»-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Պարզվեց, որ այցելել եմ Ավրորայի զարմուհու տուն. Դեմոյան
- Թանգարանը գիտական ոլորտում երկու լուրջ հաջողություն արձանագրեց. ՀՑԹԻ փոխտնօրեն
- Դեմոյանը՝ ՀՑԹԻ ընթացիկ և հետագա նախագծերի մասին
- Հայտնաբերվել է Ավրորա Մարդիգանյանի ճամփորդական ճամպրուկը
- «Հայոց ցեղասպանության Աննա Ֆրանկի» նկարահանած ֆիլմի անհետացման ու Ավրորա դարձած Արշալույսի մասին