ՌԴ արտաքին գործերի նախարարն այցելեց Ծիծեռնակաբերդ
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նախարարները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ շրջեցին Ցեղասպանության թանգարանում:
Նշենք, որ ՌԴ արտգործնախարարը Հայաստան է եկել նախօրեին: Ծրագրված է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո նրանք հանդես են գալու մամլո ասուլիսով:
Սերգեյ Լավրովին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ձեռքներդ հեռու Արցախից» երթի կազմակերպիչների նվերը՝ ՌԴ դեսպանատանը
- «Որոշողը մենք ենք» վանկարկումներով երթի մասնակիցները հասան ՌԴ դեսպանատուն
- «Փառք հերոս տղերքին». մեկնարկեց «Ձեռքներդ հեռու Արցախից» երթը
- Նախաձեռնությունը Լավրովին հիշեցնում է Լևոն Հայրապետյանի անցյալը
- Լավրովը Երևանում առաջարկելու է ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ ՌԴ մշակումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան