Ընտրացուցակները պաշտոնապես չհրապարակելու այլընտրանքը
Քվեարկությունից հետո ընտրացուցակները պաշտոնապես չհրապարակելու դիմաց Ընտրական օրենսգրքի նախագծի հեղինակները այլընտրանք են առաջարկում: Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հեղինակներից կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ իրենք ընտրել են մի տարբերակ, որը չի հակասում Վենետիկի հանձնաժողովի փորձագետների պահանջներին և կարող է բավարարել Հայաստանի ընդդիմությանը:
Իսկ լուծումը այսպիսին է. Ըստ Հարությունյանի, էլեկտրոնային սարքի միջոցով տպվում են, սոսնձվում են A4 ֆորմատի թղթի վրա, բայց չեն պատճենվելու:
«Դրանց վրա շատ հստակ կարող է երևալ, թե ասենք` Դավիթ Հարությունյանը մասնակցե՞լ է ընտրություններին, թե՞ ոչ», -ներկայացրեց Հարությունյանը:
Նրա խոսքով, հանձնաժողովի անդամները, վստահված անձինք, տեղական ու միջազգային դիտորդները կարող են տեսնել այդ ցուցակները, լուսանկարել դրանք:
«Նրանց բոլորին տրվում է այդ հնարավորությունը ծանոթանալ այդ ցուցակներին, բայց պաշտոնապես չեն հրապարակվում», -հավելեց կառավարության ներկայացուցիչը:
Նշենք, որ Ընտրական օրենսգիքի նախագիծը քննարկումների լայն փուլ է անցել և այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստանալու դեպքում կընդգրկվի ԱԺ լիագումար նիստի օրակարգ ու արդեն կսկսի խորհրդարանական քննարկման փուլը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան