Հասարակություն 11:50 22/04/2016 Հայաստան

Փախստականների ճգնաժամ. ընկալումն ու իրականությունը` ըստ հետազոտության

Այսօր «Ավրորա» մրցանակը հրապարակել է The Humanitarian Index (Մարդասիրության ցուցանիշ) ամենամյա համաշխարհային առաջին հարցման արդյունքները։ Այս մասին հայտնում են մրցանակաբաշխության մամուլի ծառայությունից:

Հետազոտությունն աշխարհով մեկ ուսումնասիրում է հումանիտար ճգնաժամերը, դրանց պատճառները և այն, թե ովքեր են ի վիճակի լուծել դրանք։ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից և Իրանից հետազոտությանը մասնակցած բոլոր 4.600 հարցվողները ներկայիս և առաջիկա հինգ տարիներին հումանիտար ամենահրատապ մարտահրավերների շարքի առաջին տեղում նշել են ահաբեկչությունը, իսկ ապա՝ հարկադիր միգրացիան։

The Humanitarian Index  հետազոտության համաձայն՝

• Հասարակությունն իր ընկալումներում փախստականների համաշխարհային ճգնաժամն անհամաչափորեն կապում է Սիրիայում իրավիճակի հետ՝ միաժամանակ անտեղյակություն դրսևորելով Մյանմարում, Սուդանում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում առկա փախստականների ճգնաժամերի վերաբերյալ։

• Հարցվողների մեծամասնությունը համարում է, որ փախստականների հարցով առավելագույն արդյունավետությամբ կարող են զբաղվել միջազգային հաստատությունները, սակայն հարցվողների մոտ կեսը զգում է, որ միջազգային հանրությունը լքել է փախստականներին։

• Հարցին, թե միջազգային ո՞ր առաջնորդներն են ի վիճակի լուծել սիրիական ճգնաժամը՝ Բարաք Օբաման (46%) և Անգելա Մերկելը (46%) զբաղեցնում են առաջին տեղերը։ Ապա հաջորդում են Վլադիմիր Պուտինը (33%) և Դեյվիդ Քամերոնը (28%), իսկ շարքը մեծ խզումով ավարտում են Հիլարի Քլինթոնը (17%) և Դոնալդ Թրամփը (9%)։

• Հասարակությունը կարեկցում է փախստականներին, սակայն հնարավորության դեպքում միայն կեսը կօգներ սիրիացի փախստականներին։ Ավելին՝ շատերը թերահավատ են սեփական քայլերով իրական փոփոխություն առաջացնելուն։

• Հարցման արդյունքները հանրությանը կներկայացվեն Երևանում 2016թ. ապրիլի 23-ին՝ Aurora Dialogues մարդասիրության ոլորտի խնդիրներին վերաբերող քննարկմանը, որը նախորդում է «Ավրորայի»  պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

Հետազոտությունը բազմաթիվ հարցերում երևան է հանել ընկալումների և իրականության միջև մեծ անհամապատասխանություն։ Ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական հասարակությունները զգալիորեն թերագնահատել են սիրիացի փախստականների թիվը (համապատասխանաբար՝ 4.7 մլն, 4.5 մլն և 4.5 մլն)։ Ամերիկացիները մեծապես հետ են ընկնում աշխարհից հարկադիր միգրացիայի հարցում ցուցաբերած անբավարար մտահոգվածությամբ՝ հիմնահարցը դասելով յոթերորդն աշխարհի ամենահրատապ հումանիտար մարտահրավերների շարքում։

Հարկադիր միգրացիայի հիմնախնդրի առնչությամբ արևմտյան մի շարք հանրույթներ կարծում են, որ իրենց կառավարություններն արել են երկու անգամ ավելին՝ կարիքի մեջ ընկածներին ապահովելու անհրաժեշտ իրերով: Մեծ Բրիտանիայում համարում են, որ իրենց պետությունն ընդունել է կրկնակի ավելի փախստականների, քան իրականում այնտեղ կա։ Ֆրանսիայում և Գերմանիայում հակամարտության հետևանքով ապաստան ստացած սիրիացիների թվի վերաբերյալ գնահատականները հնգապատիկ գերազանցում են իրական պատկերը։

«Փախստականների համաշխարհային ճգնաժամը գնալով խորանալու է, քանի դեռ աշխարհի առաջնորդները չեն գործում համաձայնեցված, առավել համակարգված ու սկզբունքային ծրագրով՝ իբրև հենարան ունենալով հիմնախնդիրների իրական պատճառների և ծավալների մասին ավելի լավ իրազեկված հասարակություն: Հարևան երկրների պատերազմներից մի կերպ փախած մարդկանց ընդունող սահմանակից երկրները մարդկանց զանգվածային ներհոսքի պատճառով կանգնել են տնտեսական, սոցիալական, մարդու իրավունքների, քաղաքական և անվտանգության լուրջ խնդիրների առջև։ Խնդրի լուծման յուրաքանչյուր ձախողում հղի է հետագա հակամարտություններով, որոնք իրենց հերթին հանգեցնելու են փախստականների նորանոր ներհոսքների՝ բազմապատկելով հումանիտար աղետի ծավալները։ Ճգնաժամին վերաբերող յուրաքանչյուր իրատեսական լուծում պետք է անդրադառնա դրա բուն սկզբնապատճառին՝ պատերազմների ահագնացմանը»,-նշել է Միջազգային ճգնաժամային խմբի՝ ճգնաժամերի կանխարգելման անկախ կազմակերպության նախագահ Ժան-Մարի Գեյենոն:

The Humanitarian Index հետազոտությունը բացահայտել է այսպես կոչված «կարեկցանքի խզում»՝ խոշոր անհամապատասխանություն մի կողմից՝ մարդկանց ասածի ու զգացածի, իսկ մյուս կողմի՝ գործելու ցանկության միջև։ Երկու հարցվողներից մեկը համարում էր, որ փախստականներին լքել է միջազգային հանրությունը, իսկ բացարձակ մեծամասնությունը համամիտ էր այն մտքին, որ փախստականներն արժանի են օգնության։ Ինչևէ, հնարավորության դեպքում միայն երկուսից մեկն իրականում կօգներ սիրիացի փախստականներին, իսկ մեծամասնությունը թերահավատորեն էր վերաբերվում իրական փոփոխություն առաջ բերելու գործում սեփական հնարավորություններին։

«Այս զեկույցը լավագույնս ընդգծում է, որ հասարակությանը պետք է անմիջապես իրազեկել մեր ժամանակների ամենահատկանշական հումանիտար մարտահրավերի՝ փախստականների համաշխարհային ճգնաժամի վերաբերյալ։ Սրտացավ և համախմբված հասարակությունը կարևորագույն գործոն է, որն օժանդակում է ինչպես մարդկային տառապանքը մեղմացնելու համար անհրաժեշտ ներդրումների ապահովմանը, այնպես էլ քաղաքական առաջնորդներին առկա հիմնախնդիրների բուն պատճառների վերացման հարցում հաշվետու պահելուն»,-ասել է Դոմինիք ՄքՍորլին՝ աշխարհի ամենաաղքատ մարդկանց կյանքը վերափոխելու նպատակով նրանց հետ աշխատող Concern Worldwide բարեգործական կազմակերպության գործադիր տնօրենը։

Փախստականների վերաբերյալ հասարակության ընկալումներում գերիշխում են ապատեղեկատվությունն ու թերահավատությունը, և հանրության մեծամասնությունը փախստականներին շփոթում է տնտեսական և այլ ներգաղթյալների հետ։ Արևմտյան երկրկներում այն մարդիկ, որոնք հավատում են, որ ապաստան փնտրողները տեղափոխվում են ավելի լավ կյանքի մղումով, թվով գրեթե հավասար են նրանց, որոնք համարում են, որ նրանք այդպես են անում հակամարտությունից փրկվելու համար (համապատասխանաբար՝ 63% և 70%)։

Հետազոտությունը բացահայտել է նաև մարդկանց գործողության մղելու ունակ որոշ ազդակներ։ Փախստականներին օգնելու նպատակով իրական քայլի դիմած մարդկանց քսանյոթ տոկոսը դա արել է՝ լսելով ինչ-որ անձնական պատմություն։ Ընդհանուր առմամբ՝ մեծ հետաքրքրություն է նկատվել իրական մարդկանց մասին ավելի շատ պատմություններ իմանալու հարցում (մոտ 40%-ի դեպքում)։

«Մեզ քաջալերում է այն, որ թեպետև հետազոտության տվյալներով՝ մարդկանց որոշակի ներքին պայքար է հարկավոր կարեկցանքը գործողության վերածելու համար, հասարակությունն ընդհանուր առմամբ հասկանում է, որ մարդասեր այն անհատներն են, որոնք միջամտում են ուրիշներին փրկելու նպատակով կարող են հսկայական ազդեցություն ունենալ,- ասել է Վարդան Գրեգորյանը՝ Կարնեգի ընկերակցության նախագահը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ,- իսկ «Ավրորա» մրցանակը հիմնադրվել է՝ ճանաչման ու մեծարանքի արժանացնելու հենց այն հերոսներին, որոնք  հանուն  փրկության՝ վտանգի են ենթարկում անգամ սեփական կյանքը։ Ցույց տալով, թե մեկ մարդու գործն ինչպիսի արդյունքի կարող է հանգեցնել՝ մենք հուսով ենք, որ դա ևս շատերին կոգևշնչի գործելու»։

Կարևոր տվյալներ

The Humanitarian Index հարցման հավելյալ արդյունքներից նշվում են հետևյալները՝

Սիրիան դարձել է փախստականների համաշխարհային ճգնաժամի հոմանիշ

• Ընդհանրապես՝ հասարակությունը համարում է, որ Սիրիան է այն երկիրը, որից վերջին տասը տարիներին դուրս եկել է աշխարհի փախստականների մեծ մասը։ Ինչևէ, հասարակությունը տեղյակ չէ Աֆրիկայի և Ասիայի տարբեր երկրներից փախստականների մեծ ծավալներին։
• Չնայած Սուդանից և Հարավային Սուդանից դուրս եկած ավելի քան մեկ միլիոն փախստականներին՝ հասարակության միայն 8%-ն է գիտակցում Հարավային Սուդանում հումանիտար ճգնաժամի մասշտաբները։
• Հինգ ամերիկացիներից մեկը սխալմամբ մատնանշում է Մեքսիկան՝ որպես աշխարհում փախստականների ամենամեծ աղբյուր երկիր, իսկ Բրիտանիայում և Ֆրանսիայում գերագնահատում են Լիբիայից դուրս եկած փախստականների թիվը։

Ապահով ապաստան և ճգնաժամի մասշտաբներ

• Հասարակությունը թերագնահատում է հարևան երկրների կատարած դերը փախստականների ընդունման հարցում։ Աշխարհում հարցվողների միայն 15%-ն է իրավամբ նշել Թուրքիան որպես ամենամեծ թվով փախստականներ ընդունած պետություն, և միայն 2%-ն է տեղյակ ապահով ապաստան տրամադրելու գործում Պակիստանի դերին։
• Ի հակադրություն՝ հասարակությունը գերագնահատում է սեփական երկրներում ապաստանած սիրիացի փախստականների թվաքանակը։ Ֆրանսիայի և Գերմանիայի հասարակություններն այդ թիվը գերագնահատում են հինգ անգամ։

Առաջնորդության վակուում

• Համաշխարհային հանրությունը մեծամասամբ (70%) համամիտ է, որ միջազգային մարմիններն են լավագույնս լուծելու աշխարհում փախստականների ճգնաժամը, սակայն միևնույն ժամանակ՝ երկուսից մեկը համարում է, որ միջազգային հանրությունը երես է թեքել սիրիացիներից։

• Միջազգային առաջնորդության վակուումը տարածվում է ընդհուպ մինչև աշխարհի այն առաջնորդները, որոնք, ըստ հարցվողների, չեն կարողացել համարժեք որոշում ընդունել սիրիական ճգնաժամի առնչությամբ։ Հարցվողների շրջանում ընդհանուր կարծիք կա առ այն, որ այդ խնդիրն առավել ունակ են լուծելու երեք առաջնորդներ՝ Անգելա Մերկելը, Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը։ Սա նշանակում է, որ ֆրանսիացիներն ավելի մեծ հույս են տածում Անգելա Մերկելի նկատմամբ, քան Ֆրանսուա Օլանդի (համապատասխանաբար՝ 51% և 36%), իսկ բրիտանացիները համարում են, որ Մերկելը կարող է գործել նույն կերպ՝ ինչպես և Դեյվիդ Քամերոնը (համապատասխանաբար՝ 41% և 39%)։

• Միացյալ Ազգերի Կազմակերպության քարտուղար Բան Կի-Մունը լավ արդյունքներ է գրանցել Լիբանանում (39%) և Իրանում (37%), այնինչ ամերիկացիների շրջանում ԱՄՆ նախագահության առավել հավանական թեկնածուներ Հիլարի Քլինթոնը (23%) և Դոնալդ Թրամփը (16%) լրջորեն ետ են ընկել համաշխարհային մնացյալ առաջնորդներից։

Օգնությունը պատվի հարց է

• Չնայած իներցիային և թերահավատությանը՝ հասարակությունն օգնությունը համարում է պատվի հարց։ Հարցվողների 71%-ը մեծ հարգանք ունի այն անհատների նկատմամբ, ովքեր մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով մեկնում են հակամարտությունների գոտիներ, իսկ 69%-ը հավատում է, որ մարդասիրական ոլորտի աշխատողները մեծագույն խիզախություն պետք է ունենան սեփական կյանքին սպառնացող վտանգի դեպքում այդ օգնությունը կարիքավորներին հասցնելու համար։ Պատասխանատվության սեփական զգացումը գնահատելիս՝ իրական քայլ կատարելու գործում ձեռնպահ մնացածների 49%-ն այդպես է վարվել այն մտավախությունից, թե ինչպես են գործածվելու իրենց դրամական հանգանակությունները։

• Հասարակությունն ընդհանուր առմամբ համակարծիք է, թե ինչ է հարկավոր ապագայում քայլերի շարունակականությունն ապահովելու համար.

o անհատական պատասխանատվության հստակ զգացում օգնություն տրամադրելու հարցում,
o թափանցիկություն հանգանակությունների ուղղորդման հարցում,
o մարդասիրական օգնություն տրամադրողներին մեծարանքի արժանացնող հասարակության ձևավորում աշխարհում։

Հետազոտության պատվիրատուն է «Ավրորա» մրցանակը, իսկ իրականացրել է Edelman Intelligence կազմակերպությունը 2016թ. մարտ-ապրիլ ամիսներին։ Հարցումն իրականացվել է 4,600 անձանց շրջանում և վեց պետություններում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իրանում, Լիբանանում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Ընտրանքը ներկայացուցչական էր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի գլխավոր համախմբությունների համար տարիքի, սեռի և բնակության վայրի առումով։ Այն ներկայացուցչական էր նաև Լիբանանի և Իրանի առցանց բնակչության առումով. այսինքն՝ այդ երկրների ընտրանքում առավելապես ներկայացված է եղել բնակչության կրթված հատվածը։

«Ավրորա» մրցանակի մասին

Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, որոնք փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով: Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Էլի Վիզելը, Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան ու բարերար Ջորջ Քլունին։

«Ավրորա» մրցանակը շնորհվելու է ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երևանում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}