Չի բացառվում, որ ապրիլի սկզբի իրադարձություններն իրենց արտացոլումն ունենան գլոբալ ֆորումի ընթացքում. փոխնախարար
«Մենք նպատակ չունենք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը դարձնել զուտ հայկական օրակարգի քննարկման հարթակ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ապրիլի 23-ին Երևանում կայանալիք գլոբալ ֆորումի ժամանակ քննարկվի նաև ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրեբեջանական շփման գծում տեղի ունեցած չորսօրյա պատերազմը:
Վ.Սարգսյանի խոսքով, ակնհայտ է, որ Հայաստանում տեղի ունեցող նման միջոցառումը չի կարող անմասն մնալ այն իրադարձություններից, որոնք շատ մոտիկից հիշեցնում են այն ահաբեկության ոճը, այն կազմակերպությունների գործելաոճը, որոնց մասին խոսելու են ֆորումի ընթացքում:
Ասուլիսին ներկա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ասաց, որ ֆորումի հիմնական նպատակն է շարունակել Հայաստանի նախաձեռնողական քայլերն ուղղված ցեղասպանություն հանցագործության կանխարգելմանը, նպաստել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ներառված առաջնային խնդրի հետևողական իրականացմանը, վերստին ազգային, միջազգային, տարածաշրջանային մակարդակով քննարկման առարկա դարձնել կանխարգելան մեխանիզմների զարգացումը՝ իսպառ բացառելու համար 1915 թվականին և դրանից հետո աշխարհի տարբեր մասերում սարսափազդու հաճախանությամբ կրկնված նմանօրինակ ոճրագործությոթւնները:
«Չի բացառվում, որ ապրիլի սկզբի իրադարձություններն իրենց արտացոլումն ունենան ֆորումի ընթացքում: Կապված է մասնակիցների մոտեցումներից»,- ասաց Կ.Նազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան