Հունաստանի Համապոնտական դաշնության անդամները ճանաչողական այցով Արցախում են
Ճանաչողական այցով Արցախ ժամանած Հունաստանի Համապոնտական դաշնության անդամներին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը, անդրադառնալով ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի և դրա հետևանքներին։ Հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները իրենց դաժանությամբ չեն տարբերվում մեկ դար առաջ Օսմանյան Կայսրությունում քրիստոնյաների դեմ իրականացված ցեղասպանությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հունաստանի Համապոնտական դաշնության և Արցախի, մասնավորապես նրա հույն համայնքի միջև կապերի հաստատման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին