WSJ. Ամերիկան սկսել է գազի արտահանումը դեպի Եվրոպա
Բնական գազով բեռնված ամերիկյան առաջին տանկերն արդեն ուղևորվել են Պորտուգալիա: Հաղորդում է «Wall Street Journal» պարբերականը:
Ինչպես նշվում է, Ամերիկան լուրջ հավակնություններ ունի եվրոպական գազային շուկան վերաձևավորելու առումով:
«Cheniere ամերիկյան ընկերությունը երկարաժամկետ պայմանագրեր է կնքել եվրոպական տարբեր ընկերությունների հետ՝ ներառյալ անգլիական BG խմբի հետ: Եվրոպայում ամերիկյան ընկերությունները մրցակցելու են ռուսական «Գազպրոմի» հետ, որին բաժին է ընկնում շուկայի մեկ երրորդը: Վերլուծաբանները կանխատեսում են, որ Ռուսաստանը ստիպված կլինի իջեցնել եվրոպական գազի գինը՝ ամերիկյան մատակարարների հետ մրցելու համար»,- գրում է պարբեկանը: