Աշոտ Ահարոնյան. Բոլոր հարցերի պատասխանը կտրվի տեսագրությունները ուսումնասիրելուց հետո
«Երեք օր է ոստիկանությունը հայտարարություն է տարածում, որ խնդրում ենք մեր բոլոր գործընկերներին, տվյալ դեպքում լրագրողներին, երբ ոստիկանությունը համապատասխան գործողություններ է իրականացնում, միջտարածություն պահպանել և չխոչընդոտել ոստիկանների գործողություններին: Բոլորը այստեղ նկարել են, մենք կուսումնասիրենք և գնահատական կտանք»-լրագրողների հետ զյուցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Լրագրողի հարցին, թե այս պահին ինչպես է գնահատում ոստիկանների աշխատանքը, նա նշեց, որ այս պահին գնահատական տալ չի կարող, կուսումնասիրեն, այնուհետև կտան բոլոր հարցերի պատասխանները:
Ինչ վերաբերում է «1in.am»-ի օպերատորներին բերման ենթարկելուն՝ նա նշեց, որ դրա մասին ևս գնահատական կտրվի փաստերի հիման վրա՝ ուսումնասիրելով բոլոր տեսագրությունները:
Հիշեցնենք, որ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը այսօր բողոքի երթով ցանկանում էր բարձրանալ նախագահական նստավայր՝ սահմանային հարցերի շուրջ նամակ հանձնելու համար, սակայն ոստիկանությունը կասեցրեց նրանց երթը։
Հարակից հրապարակումներ`
- Բերման ենթարկվածների մեջ կա երկու օպերատոր
- Ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի ցուցարարի
- Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան