Արցախում վիրավորված 11-ամյա Գևորգը դուրս է գրվել հիվանդանոցից
Հրթիռակոծության հետևանքով «Արևիկ» մանկական բուժմիավորում տեղափոխված 11-ամյա Գևորգ Գրիգորյանն այսօր դուրս է գրվել: Այս մասին Panorama.am-ին հայտնեց բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը:
Գևորգ Գրիգորյանը հիվանդանոց էր տեղափոխվել աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասվածքով:
«Երեխայի վիճակը լավ է, չնայած դեռ հենակներով է քայլում: Վաղը և մյուս օրը Գևորգը կգա ստուգումների»,-նշեց Մեսրոպ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում վիրավորված երեխաներն արդեն ինքնուրույն նստում են, քայլակի օգնությամբ էլ փորձում քայլել
- Արցախում վիրավորված երեխաների ինքնազգացողությունը լավ է
- Ստեփանակերտի ԲԿ-ում այս պահին բուժում է ստանում 5 վիրավոր, վիրավորված երեխաների մոտ էլ առկա է դրական դինամիկա
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաները դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան