Էդվարդ Նալբանդյանը՝ Բաքվում կայանալիք ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի մասին
«Կազմակերպել ֆորումը մի երկրում, որտեղ ծաղկում է հայատյացությունը, այլատյացությունը, անհանդուրժողականությունը, ոտնահարվում, կոպտագույն ձևով անտեսվում են այդ արժեքները, ինչպե՞ս Հայաստանը կարող է մասնակցել այդ ֆորումին»,- Երևանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե Բաքվում կայանալու է ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի ֆորումը, հայտնի է, որ Հայաստանը բոյկոտում է, արդյո՞ք ճիշտ է այդ որոշումը:
Ըստ նախարարի, քաղաքակրթությունների ֆորումը կոչված է պաշտպանելու համամարդկային քաղաքակրթական բարձր արժեքները:
«Մենք չենք կարող պաշտպանել նաև կոնսենսուսը, ինչ վերաբերվում է վերջնական հռչակագրին, որն այդ ֆորումը պետք է ընդունի: Իհարկե, հնչում են ձայներ, որ ինչ-ինչ բացեր կգտնեն ֆորումի կանոնակարգի մեջ կամ խախտելով այդ կանոնակարգը կփորձեն հաստատել այդ հռչակագիրը, բայց, կարծում եմ, դա որևէ ձևով չի բարձրացնի այդ կազմակերպության հեղինակությունը»,- ասաց Է.Նալբանդյանը:
Նախարարը նշեց, որ այսօր մի շարք երկրներ, միջազգային կազմակերպություններ իջեցրել են այդ ֆորումին մասնակցության մակարդակը. «Կարելի է հույս հայտնել, որ նրանք, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել մերժել, չգնալ այդ ֆորումին, բավական համարձակություն կգտնեն որպեսզի համապատասխան ձևով արտահայտվեն և քննադատեն այն հայատյացությունը, այլատյացությունը, անհանդուրժողականությունը, որ տիրում է այդ երկրում, այն բարբարոսությունները, որոնք իրականացվեցին ֆորումի անցկացման վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, և համապատասխան այդ ֆորումը կդառնա հենց Ադրբեջանի մարդու իրավունքների խախտման տարրական քաղաքակրթական, համամարդկային արժեքների դեմ դրսևորումների քննադատման ֆորում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան