Աննախադեպ և խիզախ քայլ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանի կողմից
1915թ․-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը (Պայլան) դիմել է աննախադեպ ու խիզախ քայլի։
Պատգամավորը Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների նստատեղերին դրել է Գրիգոր Զոհրապի, Վարդգես-Հովհաննես Սերենգուլյանի, Նազարեթ Տաղավարյանի, Կարապետ Փաշայանի, Օնիկ Դերձակյանի, Պետրոս Հալաչյանի նկարները։ Օսմանյան խորհրդարանի հայ երեսփոխաններ, մտավորականներ, որ սպանվեցին Մեծ Եղեռնում:
Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում նշվում է նաև, որ Գարո Փայլանը 2 շաբաթ առաջ չի կարողացել մասնակցել Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված է եղել Թուրքիայում փոքրամասնությունների հարցերին։
«Գարո Փայլանը, սակայն, ևս մեկ անգամ ցուցաբերեց քաջություն և համոզմունք՝ այս անգամ թուրքական պետության քաղաքական կյանքի սրտում»,-ասվում է Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։
Տեսաֆիլմում՝ բոլոր նրանց, ում լուսանկարները Փայլանը տարել էր Թուրքիայի խորհրդարան, անվանում է, վերջում հայերեն ասում. «Աստված հոգին լուսավորի»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան