
Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել. Լավրով
«Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել»,-Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ռուսական լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ Հայաստանը հրաժարվել է Կազանի փաստաթղթից:
ՀՀ արտաքին գործերի նախարարն ասաց, իր գործընկերը հաստատեց, որ Հայաստանը չի մերժել, այլ Ադրբեջանը:
«Նույն հետ քայլը, կամ մերժումն Ադրբեջանը արեց ոչ միայն Կազանում, այլ դրանից առաջ Սոչիում, դրանից առաջ Մոսկվայում, դրանից առաջ Աստրախանում, դրանից առաջ Պետերբուրգում: Այդպես կարող ենք գնալ և հասնել տասը տարի առաջ, երբ Փարիզում էին բանակցություններն ընթանում: Իրականությունը սա է»,- ասաց Է.Նալբանդյանը: