Լավրով. Մենք սատարում ենք ՀԱՊԿ հայկական նախագահության կողմից ներկայացված առաջնահերթությունների ծրագիրը
«Մեր բանակցությունները ցույց տվեցին, որ մենք հաջողությամբ համագործակցում ենք ոչ միայն երկկողմ ձևաչափում, այլև միջազգային կառույցներում, նախ և առաջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, որն այժմ նախագահում է Հայաստանը»,-Երևանում կայացած ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա հայ-ռուսական հարաբերությունները գնահատեց սերտ ու դաշնակցային:
«Մենք սատարում ենք ՀԱՊԿ հայկական նախագահության կողմից ներկայացված առաջնահերթությունների ծրագիրը: Հատկապես, գնահատելի է այն փաստը, որ լավ առաջարկություններ են արված ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ու ՀԱՊԿ դաշնակիցների միջև ռազմա-տեխնիկական համագործակցության զարգացման վերաբերյալ»,-ասաց ՌԴ նախարարը:
Ապրիլի 22-ին Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցություններից հետո անցկացված համատեղ ասուլիսում վերահաստատել էր, որ Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի կոչերը՝ ուղղված ԼՂ հակամարտության ռազմական կարգավորմանը, չեն արտացոլում միջազգային հանրության տեսակետները և ավելին՝ դեմ են Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին:
#Лавров:C главой @MFAofArmenia подтвердили приверженность регулярному диалогу на высоком, высшем политическом уровне pic.twitter.com/ngBYwwohyW
— МИД России (@MID_RF) April 22, 2016
«[Թուրքիայի] այդ հայտարարությունները դեմ էին [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահների, միջազգային հանրության դիրքորոշմանը»,- ասաց Ս. Լավրովը, հավելելով, որ Կրեմլում «արդեն սովոր են Թուրքիայի ներկայիս ղեկավարության նման քաղաքականությանը»:
#Лавров: Важно обеспечить неукоснительное соблюдение Соглашений 1994-1995 гг. о прекращении огня - они имеют бессрочный характер
— МИД России (@MID_RF) April 22, 2016
Ռուսաստանի արտգործնախարարը նաև վերահաստատեց, որ հրադադարի մասին 1994թ մայիսին կնքված եռակողմ համաձայնագիրը և 1995թ փետրվարին ստորագրված հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ պայմանագիրը անժամկետ են և պետք է դրվեն կարգավորման առանցքում, որպես ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը բացառող պարտավորություններ: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը մաս է կազմել այս պայմանագրերին, պետք է վերադառնա բանակցությունների սեղան:
«Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել»,-հայտարարեց Սերգեյ Լավրովը, նշելով, որ դեռ 2011-ին ռուսական կողմի միջնորդական ջանքերի արդյունքում կողմերը համաձայնության էին եկել վստահության ամրապնդման միջոցառումների և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման շուրջ և այժմ նոր իրավիճակում այս պայմանավորվածությունների իրականացումը դարձել է անհետաձգելի:
#Лавров: @MID_RF и @MFAofArmenia будут тесно согласовывать подходы к процессам в Европе и Евроатлантике.Армения - наш ключевой партнер в СНГ
— МИД России (@MID_RF) April 22, 2016
Բանակցային գործընթացը առաջ մղելու վերաբերյալ Լավրովը ընդգծեց ԵԱՀԿ շրջանակներում ընդունված «ճանապարհային քարտեզի» իրագործումը, որի ուղղությամբ կազմակերպությունում նախագահող Գերմանիան պետք է հավելյալ ջանքեր գործադրի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին