Լավրովը կարևորեց միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը
«ԼՂ խնդրի կարգավորման առումով այս պահին սկզբունքորեն կարևոր է անել ամեն բան՝ չթույլատրելու կողմերի միջև կնքված հրադադարի անժամկետ ռեժիմի որևէ խախտում: Պայմանավորվածություն, որ ձեռք է բերվել դեռ 1994-95 թվականին և համաշխարհային ճանաչմամբ ուժի մեջ է»,-Երևանում իր հայաստանցի գործընկերոջ հետ ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով, նաև Ռուսաստանի միջնորդությամբ իրականացված աշխատանքների արդյունքում եղել են համաձայնեցված քայլեր, որոնք պետք է կյանքի կոչել:
«Դա վերաբերում է միջադեպերի հետաքննության մեխանիզմներին, ինչպես նաև վստահությանն ու անվտանգությանն ուղղված այլ միջոցառումներին»,-ասաց ռուսաստանցի նախարարը, հավելելով, որ դեռ հինգ տարի առաջ ԵԱՀԿ-ն պատրաստել էր ճանապարհային քարտեզ հետագա քայլերի իրականացման վերաբերյալ:
Նա կարևորեց ԼՂ խնդրի կարգավորման շեշտադրումը ԵԱՀԿ գերմանական նախագահության կողմից, որը մեծ շահագրգռություն է ցուցաբերում ԵԱՀԿ տարածքում տարբեր հակամարտությունների կարգավորման գործում:
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը գործնականորեն չի նվազել
- Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել. Լավրով
- Լավրով. Մենք սատարում ենք ՀԱՊԿ հայկական նախագահության կողմից ներկայացված առաջնահերթությունների ծրագիրը
- Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները ոչ թե խաղաղության կոչեր էին, այլ պատերազմի. Լավրով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան