Լավրով. Հաճելի է լինել Երևանում, զգում ենք մեզ ինչպես տանը
«Հաճելի է լինել Երևանում, զգում ենք մեզ ինչպես տանը», - Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների համատեղ ասուլիսին նախորդած ընդլայնված կազմով երկկողմ հանդիպման ժամանակ ասել է Սերգեյ Լավրովը: Պատվիրակությունների հանդիպման տեսագրությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ Twitter-յան միկրոբոլոգում:
#Лавров: Понимаем,какой сейчас период в том,что касается нагорно-карабахского урегулирования https://t.co/rV4Y6XhLjHhttps://t.co/yb9nAQJA3I
— МИД России (@MID_RF) April 22, 2016
Ապրիլի 22-ին Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում ՀՀ Արտաքին գործերի նախարար ԷդվարդՆալբանդյանի հետ բանակցություններից հետո անցկացված համատեղ ասուլիսում վերահաստատել էր, որ Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի կոչերը՝ ուղղված ԼՂ հակամարտության ռազմական կարգավորմանը, չեն արտացոլում միջազգային հանրության տեսակետները և ավելին՝ դեմ են Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին:
#Лавров:C главой @MFAofArmenia подтвердили приверженность регулярному диалогу на высоком, высшем политическом уровне pic.twitter.com/ngBYwwohyW
— МИД России (@MID_RF) April 22, 2016
«[Թուրքիայի] այդ հայտարարությունները դեմ էին [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահների, միջազգային հանրության դիրքորոշմանը»,- ասաց Ս. Լավրովը, հավելելով, որ Կրեմլում «արդեն սովոր են Թուրքիայի ներկայիս ղեկավարության նման քաղաքականությանը»:
#Лавров: Важно обеспечить неукоснительное соблюдение Соглашений 1994-1995 гг. о прекращении огня - они имеют бессрочный характер
— МИД России (@MID_RF) April 22, 2016
Ռուսաստանի արտգործնախարարը նաև վերահաստատեց, որ հրադադարի մասին 1994թ մայիսին կնքված եռակողմ համաձայնագիրը և 1995թ փետրվարին ստորագրված հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ պայմանագիրը անժամկետ են և պետք է դրվեն կարգավորման առանցքում, որպես ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը բացառող պարտավորություններ: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը մաս է կազմել այս պայմանագրերին, պետք է վերադառնա բանակցությունների սեղան:
«Հայաստանը Կազանի փաստաթղթից չի հրաժարվել»,-հայտարարեց Սերգեյ Լավրովը, նշելով, որ դեռ 2011-ին ռուսական կողմի միջնորդական ջանքերի արդյունքում կողմերը համաձայնության էին եկել վստահության ամրապնդման միջոցառումների և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդման շուրջ և այժմ նոր իրավիճակում այս պայմանավորվածությունների իրականացումը դարձել է անհետաձգելի:
#Лавров: @MID_RF и @MFAofArmenia будут тесно согласовывать подходы к процессам в Европе и Евроатлантике.Армения - наш ключевой партнер в СНГ
— МИД России (@MID_RF) April 22, 2016
Բանակցային գործընթացը առաջ մղելու վերաբերյալ Լավրովը ընդգծեց ԵԱՀԿ շրջանակներում ընդունված «ճանապարհային քարտեզի» իրագործումը, որի ուղղությամբ կազմակերպությունում նախագահող Գերմանիան պետք է հավելյալ ջանքեր գործադրի: Ինչպես արդեն հաղորդվել է, ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսից հետո Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հարակից հրապարակումներ`
- «Ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց». Սերժ Սարգսյանի հարցը Լավրովին
- Լավրովը կարևորեց միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը
- Արմեն Մինասյան. Լավրովն ու Նալբանդյանը թաղեցին Բաքվի երազանքը
- Լավրով. Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը գործնականորեն չի նվազել
- Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել. Լավրով
- Լավրով. Մենք սատարում ենք ՀԱՊԿ հայկական նախագահության կողմից ներկայացված առաջնահերթությունների ծրագիրը
- Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները ոչ թե խաղաղության կոչեր էին, այլ պատերազմի. Լավրով