Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակում
«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունն Ազատության հրապարակում բողոքի ցույց է կազմակերպել, որով ցանկանում է պահանջներ ներկայացնել ՝ Արցախում սահմանային իրավիճակի լուծման հետ կապված:
Ազատության հրապարակում հավաքվածները փորձում էին երթով շարժվել դեպի նախագահական նստավայր, սակայն ոստիկանությունը թույլ չտվեց:
«Երթը չի բխում «Հավաքների մասին» օրենքից, քանի որ բացակայում են բոլոր իրազեկումները»,-այս մասին հայտարարեց փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Փոխոստիկանապետը հայտնեց, որ հավաքն անօրինական է. «Ապրիլի 24-ի հետ կապված տեղի են ունենում արարողակարգային միջոցառումներ: Կարգը խախտողները կենթարկվեն պատասխանատվության: Առաջարկում եմ կազմել 20-25 հոգուց բաղկացած խումբ և ոստիկանների ուղեկցությամբ նամակը հասցնել նախագահի նստավայր»,-ասաց Օսիպյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին