Գիտաժողով՝ «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» խորագրով
Ապրիլի 29-ին և 30-ին Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» (Science and Technology Convergence) խորագրով գիտաժողով։ Այս մասին հայտնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:
Գիտաժողովի նպատակն է խրախուսել ՏՏ ոլորտի գիտության և արդյունաբերության փոխշահավետ համագործակցությունը՝ ստեղծելով մասնագիտական բազմապրոֆիլ հարթակ: Հարթակը հնարավորություն կտա ՏՏ ոլորտի գիտաշխատողներին ներկայացնել իրենց կողմից իրակա¬նացվող և կիրառական հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների արդյունքները: Մասնավոր և պետական հատվածների մասնակիցներն էլ կկարողանան ներկայացնել իրենց գործունեությանն առնչվող գիտական բաց խնդիրները, իսկ բարձր կուրսերի ուսանողները՝ ծանոթանալ ՀՀ-ում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին:
Գիտաժողովի շրջանակներում ՏՏ ոլորտի գիտության, արդյունա¬բերության և պետական կառույցների ներկայացուցիչները ներկայացնելու են իրենց կողմից ձեռք բերված արդյունքները, առկա բաց խնդիրները, ինչպես նաև հնարավոր համագործակցության ուղիները՝ հետևյալ ուղղություններով.
• hամակարգչային տեսողություն (computer vision)
• մեքենայական ուսուցում (machine learning)
• տեղեկատվական անվտանգություն (information security)
• միկրոէլեկտրոնիկա (microelectronics)
Գիտաժողովի ընթացքում նախատեսվում է անցկացնել նաև պանել-քննարկումներ հետևյալ թեմաներով՝
• Անջրպետների կամրջում. գիտություն, արդյունաբերություն և պետական կառույցներ (Bridging gaps: science, industry and state)
• Կրթություն. պահանջարկ և առաջարկ (Education: demand and supply)
• Գաղափարների ձևավորման էկոհամակարգ. Բուհեր, ստարտափեր, աքսելերատորներ, ինկուբատորներ (Idea forming ecosystem: universities, start-ups, accelerators, incubators)
Գիտաժողովը կազմակերպում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ, ԵԳԱԾ, ՀԵՀ և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան