Թուրք գործիչը մատնանշել է Հայոց ցեղասպանության և Հոլոքոսթի տարբերությունը
Այսօր Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ Հայոց ցեղասպանության ենթարկվածի ժառանգ ներկայացած Վարդգեզ Արզումանյանը ֆորումի մասնակից, Թուրքիայում մարդու իրավունքների ակտիվիստ և գիտնական Սայիթ Չեթինօղլուից հետաքրքրվեց, թե ինչն է իրեն ստիպել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և նման ելույթ ունենալ երևանյան ֆորումում:
Ի պատասխան Չեթինօղլուն նկատեց, որ Թուրքիայում մեծ ատելություն կա հայերի նկատմամբ, նշեց, որ քեմալիզմը քաղաքական իդեոլոգիա է եղել և հավելեց.
«Գիտե՞ք, Հայոց ցեղասպանությունը և հրեական Հոլոքոստը ընդհանուր շատ բաներ ունեն. Դրանց ժամանակ մարդիկ են սպանվել, տեղահանվել: Բայց Հայոց ցեղասպանության ու Հոլոքոստի միջև կարևոր տարբերություն կա. Հայոց ցեղասպանության ժամանակ կանայք ու երեխաները դաժանորեն ծեծվում, բռնության էին ենթարկվում և կրոնափոխվում էին: Նրանք մուսուլմանացվեցին, և սա շատ կարևոր է»:
Հարակից հրապարակումներ`
- Իսլամական պետությունը ցեղասպանություն է իրականացնում. Ջո Վերհովեն
- Չես կարող հերքել այն, ինչ կատարվել է. Քլունին` ցեղասպանության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին