Եթե չենք կանգնում Ղարաբաղի կողքին, ապա նոր ցեղասպանության հիմքեր են ստեղծվում. Եվրոպացի պատգամավոր
Այսօր Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը հայտարարեց, որ ինքը ցեղասպանության վերապրած չէ, չի կարող անձամբ նկարագրել ցեղասպանության սարսափները, բայց հետևելով Ռուանդայի վերջին դեպքերին վստահ է՝ մարդիկ այլևս չպետք է մորթվեն, սպանվեն։
«Ես հետևել եմ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, տեսել եմ ակցիաները, որոնք իրականացվում էին Ստամբուլում, այնքան մարդ կար, փողոցը, որտեղ ահաբեկչություն էր վեջրերս, սև էր մարդկանց քանակից, մեծամասնությունը թուրքեր էին, խնդրում էին, որ ցեղասպանության հարցը հիշատակվի հայերի հետ։ Թուրքեր էին գալիս ու ասում էին, որ հայերի հետ են ապրում, պետք է ճանաչվի»,- իր տպավորությունները փոխանցեց Ֆրանգ Էնգելը։
Եվրոպացի պատգամավորի կարծիքով, Հայոց Ցեղասապանության ճանաչման առումով կարծես դրական զարգացում կա:
«Թուրքական պարբերականներից մեկը հայերենով մի հոդված էր գրել՝ «Այլևս երբեք» վերնագրով, այն էլ՝ հայերենով։ Եվրոպական գործերի թուրքական նախարարությունը մասնակցել էր Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին, նախագահ Էրդողանը կարեկցանքի խոսքեր էր հղել։
Հիմա, երբ մոտենում է 101-րդ տարելիցը, աշխարհը նորից երկու մասի է բաժանվել։ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև կռիվ է սկսել ու դժվար չէ գուշակել՝ ով է սկսել այն։ Սկսել է նա, ով շահագրգռված էր սկսել։ Հեշտ է հաշվել՝ ով է ագրեսորը։ Եթե քսանչորս տարի առաջ ագրեսորը չիրականացրեր այդ քայերը, չէր կորցնի 4500 քառակուսի կիլոմետր։ Ես ոտքի եմ կանգնել ու շարունակելու եմ կանգնել Ղարաբաղի ճանաչման, անկախության համար: Ի վերջո, եթե թե չենք կանգնում Ղարաբաղի կողքին, ապա նոր ցեղասպանության հիմքեր են ստեղծվում», -իր ելույթում հայտարարեց Էնգելը։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորի խոսքով, Արցախը չի ցանկանում ապրել մի պետության տարածքում, որտեղ իշխանություններին քննադատելու համար բանտարկում են։
«Այսօր Ստեփանակերտում կարող ես քննադատել կառավարությանն ու դառնալ պատգամավոր, իսկ Բաքվում չես կարող քննադատել կառավարությանը և հետո ընտրվել պատգամավոր, որովհետև կհայտնվես բանտում։ Ղարաբաղը պարտավոր չէ նման պայմաններում ապրել, չի ուզում ապրել», -հայտարարեց Էնգելը` խոստանալով, որ ինքն իր ուժերը ներդնելու է, որ Ղարաբաղը լինի անկախ: