Ներկայիս Թուրքիան Օսմանյան կայսրության իրավահաջորդն է. Միջազգային իրավունքի մասնագետ
«Տեսականորեն ներկայիս Թուրքիան պատասխանատու է այն բանի համար, ինչ տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում, որովհետև այս Թուրքիան նախկին Թուրքիայի իրավահաջորդն է», -այսօր Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Ստոկհոլմի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Օվե Բրինգը:
Նրա պնդմամբ, այս Թուրքիան պատասխանատու է այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին:
Բայց կա նաև տնտեսական պատասխանտվության հարց: Ըստ պրոֆեսորի, եթե մարդիկ, ովքեր սեփականություն են կորցրել այն ժամանակների Թուրքիայում կարող են տնտեսական հայցեր ներկայացնել դատարաններ, անգամ հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Պետք է փորձել ապացուցել եվրոպական դատարանում: Այդ հայցը կենդանի հայց է, և ՄԻԵԴ-ը կարող է զբաղվել դրանով», -նկատեց պրոֆեսորը:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյան ռազմական գործողությունների մասին հարց է հնչել գլոբալ ֆորումում
- Կան ցեղասպանությունը ապացուցող փաստեր, հետևաբար թուրքական ժխտողականությունը անհասկանալի է. Օվե Բրինգ
- Փախստականների խնդիրը Հայոց ցեղասպանության հետևանք էր. Միջազգային իրավունքի պրոֆեսոր
- Ջորջ Քլունի. Մարդասիրության մեր տեսլականը կորցնում ենք, երբ պատմությունները ներկայացնում ենք թվերով
- Թուրք գործիչը մատնանշել է Հայոց ցեղասպանության և Հոլոքոսթի տարբերությունը
- Թուրք ակտիվիստը երևանյան ելույթը նվիրեց հայ գրող Զապել Եսայանի հիշատակին
- Չես կարող հերքել այն, ինչ կատարվել է. Քլունին` ցեղասպանության մասին