Aurora Dialogues. «Ցեղասպանությունների վկաները միջազգային օրենքով չունեն պաշտպանություն»
Դժվար է պատկերացնել, որ առաջընթացի, կրթության այս դարում կարող են շարունակել նման ոճրագործությունները: Aurora Dialogues քննարկումների ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«Մեզ համար ցավալի թեմա է: Նրանք, ովքեր Հայաստան տեղափոխվեցին Սիրիայից երեխաներ են, թոռներն այն մարդկանց, ովքեր անցել են այդ նույն սիրիական անապատը Հայոց ցեղասպանության ժամանակ: Մենք պետք է հարց տանք, թե որքա՞ն այդ ամենը պետք է շարունակվի»,-նշեց նա:
Վ.Սարգսյանի խոսքով, սիրիացի փախստականները հեշտությամբ ինտեգրվել են հայ հասարակությունում, կառավարությունը ձեռք է մեկնել, օգնել նրանց, արձագանքել կարիքներին:
Նա խոսեց նաև այս պահին Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի մասին՝ նշելով, որ այն հարթակ է ցեղասպանությունների ենթարկված ազգերի համար, որպեսզի կարողանան բարձրացել իրենց ձայնը:
«Ֆորումի ժամանակ անդրադառնում են ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլ բոլոր ցեղասպանությունների հարցերին, նաև փախստականների խնդիրն է բարձրաձայնվում, որպես ցեղասպանությունների վկաներ: Այդ մարդիկ, ինչքան էլ խոսում ենք նրանց մասին, միջազգային օրենքով չունեն պաշտպանություն, երբ առերեսվում են իրենց կյանքում ամենադժվարին պահերին»,- նշեց Վ.Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան