Կան ցեղասպանությունը ապացուցող փաստեր, հետևաբար թուրքական ժխտողականությունը անհասկանալի է. Օվե Բրինգ
Ստոկհոլմի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Օվե Բրինգը երկար տարիներ հետևել է հայկական հարցին և այսօր այսօր Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումում հայտարարեց, որ պատմությունը որոշակի դասեր ունի:
Ցեղասպանություն երևույթը, ըստ պրոֆեսորի, հին պատմություն ունի, թեպետ այդ երևույթի մասին խոսակցությունները տարբեր հարթակներում ի հայտ եկան ավելի ուշ ժամանակներում:
«Հայերը ստիպված մահվան երթով գնացին անապատներ, որտեղ միլիոն ու կես մարդ մահացավ», -հայտարարեց պրոֆեսոր Բրինգը:
Նա հիշեցրեց, որ Ռաֆայել Լեմկինը երբ սկզբնավորեց ցեղասպանությունը եզրույթը, այդուհանդերձ Նյուրնբերգյան դատարանն իր վճռում խուսափեց այդ բառն օգտագործել` դեպքերը համարելով «մարդկության դեմ հանցագործություն»:
«Անպատժելիության ռիսկեր է պարունակում հանցագործությունը չճանաչելը: Երիտթուրքերը նպատակ ունեին, որ համասեռ ազգ լինեն և այդ էր պատճառը, որ հայերի մասսայական տեղահանում սկսեց: Արդարադատությունը պահանջարկ չունեցավ, և որոշ անհատներ միայն պատժվեցին, ազգայնական զգացմունքները գերակշռեցին», -հայտարարեց Բրինգը` նկատելով, որ միջազգային ասպարեզում հարցը քաղաքական նկատառումներից ելնելով անտեսվեց:
Նա հիշեցրեց Հիտլերի հայտնի արտահայտությունը` «Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին» ու նկատեց, որ այդ հայտարարւոթյունը չպետք է ընկալվի հղում ապագայում հրեաների ողջակիզմանը, այլ պետք է նկատել, որ անպատժելիությունը գերակշռեց:
«Եթե արձագանքներ լինեին ցեղասպանությանը և պատժվեին այն կատարողները, ապա Հիտլերը դժվարություններ կունենար վկայակոչել դա: Սարսափելի պրակտիկաները պետք է դատապարտվեն և դատարաններում պատժվեն, որպեսզի կանխվեն», -հավելեց Բրինգը:
Նա ընդգծեց, որ Միջազգային դատարանի կանոնադրության մեջ նույնպես ցեղասպանություն հանցանքը նշվում է որպես ռասսայական էթնիկ խմբի նկատմամբ կատարված հանցանք, իսկ երիտթուրքերի կառավարությունը մտադրություն ուներ ոչնչացնել հայերին:
«Կան տարբեր փաստեր, որոնք ապացուցում են ցեղասպանությունը, հետևաբար թուրքական ժխտողականությունը անհասկանալի է: Իրավական համակարգը չի պատկանում իրավաբաններին և դատավորներին, դա մեզ բոլորիս է պատկանում, հանրային կարծիքը մեծ դեր ունի դատավորների կարծիքի ձևավորման հարցում: Եթե արագ շարժվենք, կարող ենք կանխել հետագա նման իրավիճակը»,-հայտարարեց պրոֆեսորը:
Հարակից հրապարակումներ`
- Ջորջ Քլունի. Մարդասիրության մեր տեսլականը կորցնում ենք, երբ պատմությունները ներկայացնում ենք թվերով
- Ովքեր չեն ընկալել թուրք-ադրբեջանական՝ մեկ ազգ-երկու պետություն բանաձևը, կարևոր մի բան բաց են թողել իրենց հաշվարկներում. ՀՀ նախագահ
- Թուրք գործիչը մատնանշել է Հայոց ցեղասպանության և Հոլոքոսթի տարբերությունը
- Թուրք ակտիվիստը երևանյան ելույթը նվիրեց հայ գրող Զապել Եսայանի հիշատակին
- Իսլամական պետությունը ցեղասպանություն է իրականացնում. Ջո Վերհովեն
- Չես կարող հերքել այն, ինչ կատարվել է. Քլունին` ցեղասպանության մասին
- Ճշմարտությունը հզոր զենք է. The Washington Post-ի հրապարակախոս