
Պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Եվրոպացի պատգամավոր
«Այո, իհարկե, ես հայտարարում եմ հերթական անգամ, որ պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը», -այսօր Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում իր ելույթից հետո ճեպազրույցում հայտարարեց Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը, երբ լրագրողները փորձեցին ճշտել, թե ինքն արդյոք կո՞ղմ է ԼՂՀ անկախության ճանաչմանը:
Նա ասաց, որ իր հստակ դիրքորոշումն է, որ Արցախը անկախ երկիր է ու պետք է միջազգային հանրությունը ճանաչի այդ երկրի անկախությունը:
«Ես հիմա գնում եմ հանդիպելու ՀՀ նախագահի հետ և նրան ևս ասելու եմ իմ հստակ դիրքորոշումը», -ասաց պատգամավորը: