Հասարակություն 12:10 23/04/2016 Հայաստան

Aurora Dialogues. «Նախաձեռնել ենք երկխոսություն, որի ընթացքում պետք է խոսենք չափազանց կարևոր թեմաների մասին»

Երևանում՝ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում, մեկնարկեցին Aurora Dialogues քննարկումները՝ աշխարհի առաջատար գիտնականների, բարերարների, մեդիա փորձագետների և մարդասիրության ոլորտում հայտնի անձանց մասնակցությամբ: Այն մասնագիտական քննարկումների շարք է՝ նվիրված մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին աշխարհում։

Նշենք, որ քննարկումները կազմակերպվել են 100 LIVES և «Ավրորա» մրցանակ նախաձեռնության կողմից: 100 LIVES-ը նախաձեռնել են հայտնի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:

Ռ.Վարդանյանը տեղեկացրեց, որ 100 LIVES-ի շրջանակում հավաքել են ցեղասպանության վերապրածների պատմությունները, ներկայացրել դրանք. «Սրանք պատմություններ են, որտեղ ընտանիքի անդամները պատմում են իրենց փրկության մասին: Դրանք այսօր շատ ազդեցիկ են հնչում: Մենք նաև նախաձեռնել ենք թվայնացնել արխիվային փաստաթղթերը: Ցավոք, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանն առնչվող շատ փաստաթղթեր չեն գտնվել, բայց եղածները պահպանելու ենք սերունդների համար: Մեր ձգտումն է պահպանել մեր պատմությունը, թույլ չտալ, որ այն մոռացվի»:

Նա նշեց, որ նախաձեռնության շրջանակում սիրիացի փախստական 100 երեխաների համար կրթաթոշակ է սահմանվել, որպեսզի նրանք սովորեն լավագույն դպրոցներում:

Ռ.Վարդանյանն ասաց, որ երկու տարի առաջ անիրատեսական էր թվում նման մասշտաբի քննարկումներ կազմակերպելը, բայց այսօր փաստ է, որ այսքան մարդ հավաքվել են միասին Հայաստանում:

«Այսօր նախաձեռնել ենք երկխոսություն, որի ընթացքում չափազանց կարևոր թեմաների մասին կխոսենք: Անկախ այն բանից, թե աշխարհի որ ծայրում ենք ապրում, կարող ենք փոփոխություններ իրականացնել: Համոզված եմ, որ միասին կփոխենք աշխարհը»,- նշեց նա:

Ելույթների, քննարկումների և հարցուպատասխանի միջոցով՝ Aurora Dialogues-ը նպատակ ունի սկիզբ դնել հանրային քննարկումների, որոնք կանդրադառնան անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու և ավելի լավ ապագա ձևավորելու կարևորությանը։ Կքննարկվեն մարդասիրական ոլորտի հիմնախնդիրների ներկա վիճակը, փախստականների համաշխարհային ճգնաժամը, մարդասիրության գործում կանանց դերը և հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածային լրատվության հնարավորությունները։ Այս քննարկումները հնարավորություն են տալիս «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայաստան ժամանած հյուրերին  մտքեր ու տեսակետներ փոխանակել վերոնշյալ մարտահրավերներին դիմագրավելու լավագույն ուղիների ընտրության շուրջ։

«Ավրորա» մրցանակի մասին

«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, որոնք փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով: Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Էլի Վիզելը, Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան ու բարերար Ջորջ Քլունին։ «Ավրորա» մրցանակի  դափնեկրի չորս հավակնորդներն են՝ Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, բժիշկ Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:15
Ո՞ւմ չքնաղ միտքն է Yerevan Fashion Week-ն անցկացնել Հայ բռնադատված զոհերի հուշարձանի տարածքում
«Ինձ որևէ մեկը կբացատրի՞, թե ում չքնաղ միտքն է եղել անցկացնել Yerevan Fashion Week-ը  Հայ բռնադատված զոհերի հուշարձանի տարածքում,...
Աղբյուր` Panorama.am
13:05
Ինքնակոչ կերպով իրեն «չոբանի շուն» հռչակած Նիկոլ Փաշինյանի կողմից անցկացվող հանրաքվեի գործընթացը չեղարկվել էր. ԱԺ-ում իրավիճակը լարվեց
«Զավեշտալի է, որ ՀՀ-ում Ընտրական օրենսգրքի վերափոխման վերաբերյալ քննարկումը ծավալվում է մի խորհրդարանում՝ 8-րդ գումարման ԱԺ-ում, որը...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մխիթարյանը խաղային հուշումներ է տալիս Սպերցյանին, հետևում է հավաքականի խաղերին, անհանգստանում. Տիկնիզյան
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» 25-ամյա կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Սնունդ բաժանող դատապարտյալը հացերի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս և wi-fi սարք
Քրեակատարողական ծառայողները կանխել են ազատազրկված անձանց կողմից թմրամիջոցների և արգելված իրերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։...
Աղբյուր` Panorama.am
12:36
ՊԵԿ-ը տուգանել է «Զվարթնոց»-ին
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հոկտեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թեժ քննարկում է եղել, բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին
«Արցախի Հանրապետության բռնի տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի հարցը քննարկվել է, բայց դեռևս լուծում չկա»,- «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:15
«Պեստո»-ում սնունդը պատրաստել են հիգիենայի պահանջների խախտմամբ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները «Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․...
Աղբյուր` Panorama.am
12:10
Եղանակն առաջիկա օրերին
Երևանում նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​Մարզերում նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:06
Չեք կարծում, որ սա որևէ կառավարության կողմից կարող է օգտագործվել ընտրությունների ոչ նախընտրելի արդյունքների զրոյացման համար. Դավիթ Խաժակյան
«Չե՞ք կարծում, որ սա որևէ կառավարության կողմից կարող է բերել մի հնարավորության, որ արտակարգ կամ ռազմական դրության հայտարարաման միջոցով,...
Աղբյուր` Panorama.am
12:04
Էդ իրավական գիտելիքներո՞վ եք համակարգում իրավական, օրենսդրական պրոցեսները. Էդգար Ղազարյանը՝ ԱՆ փոխնախարարին
«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և  հարակից օրենքների...
Աղբյուր` Panorama.am
12:02
«Ականատես» դիտորդական առաքելության բաց նամակը ՀՀ գլխավոր դատախազությանը
2023թ․ Երևանի ավագանու ընտրություններում «Ականատես» դիտորդական առաքելությունը հետևում էր ընտրական գործընթացներին, այդ թվում՝...
Աղբյուր` Panorama.am
11:55
Հերքում «Ժողովուրդ»-ին
Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը հերքում է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը՝ գլխավոր դատախազի տեղայակի...
Աղբյուր` Panorama.am
11:36
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը. հետազոտություն
Ամերիկացի և կանադացի գիտնականների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ հղիության և երեխայի կյանքի առաջին երկու տարիների ընթացքում շաքարի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Նեյմարն իր ապագայի վերաբերյալ անսպասելի որոշում է կայացրել
Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը կարող է հեռանալ սաուդյան ակումբից։ 32-ամյա բրազիլացին երազում է հայրենիք վերադառնալու մասին։ Goal.com-ի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Կառավարությունը հաստատել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը
Կառավարության վերջին նիստում հավանության է արժանացել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու...
Աղբյուր` Panorama.am
11:23
ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային մակնշման ծխախոտների խմբաքանակի ներկրման փորձ
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի  վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել առ այն, որ...
Աղբյուր` Panorama.am
11:01
Ոստիկանությունն արգելել է «Գոյ»-ի դերասաններին վրաններ տեղադրել նստացույցի համար. Արզումանյան
«Բացի նստացույցից, մենք այսօր, նաև շաբաթ և կիրակի օրերին ունենք լուրջ անելիքներ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Գոյ»...
Աղբյուր` Panorama.am
10:41
Ով կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը՝ մինչև գլխավոր մարզչի նշանակումը
«Հայաստանի ազգային հավաքականն առաջիկա երկու հանդիպումները կգլխավորեն կգլխավորեն մարզչական շտաբի մի քանի անդամներ, և դա կարվի ...
Աղբյուր` Panorama.am
10:40
Երևանի 40–ամյա բնակիչը կալանավորվել է՝ մեծ քանակի տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:27
Բոյկոտել COP29-ի անցկացումն Ադրբեջանում, պահանջել անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին. Ֆրանսիացի գործիչների կոչը
Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող՝ ֆրանսիացի շուրջ  երեք տասնյակ գործիչների հավաքական...
Աղբյուր` Panorama.am
10:22
Սյունիքում ծեծի է ենթարկվել «Մարիլա»-ի տնօրենը․ նրա վիճակը գնահատվում է ծանր
Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 30-ին ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:20
ԱՄՆ-ը չի բացառում Իրանի հետ դիվանագիտական գործարքը. WSJ
ԱՄՆ-ը չի բացառում նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում Իրանի հետ դիվանագիտական ​​գործարքի կնքումը՝...
Աղբյուր` Panorama.am
10:17
Եվրոպայի անհատական առաջնությանը Հայաստանը կներկայանա 20 շախմատիստով
Նոյեմբերի 7-ից 20-ը Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում կանցկացվի 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Առաջնությանը մասնակցում...
Աղբյուր` Panorama.am
10:07
Գյումրիում ՔՊ-ն թեկնածու չի առաջադրի, կկայանան արտահերթ ընտրություններ
Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Այս մասին հայտարարել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
10:01
Իշխանությունը գնում է ընտրությունների
«Հայաստանի քաղաքական դաշտը կանգնած է մի ընտրության առջև, որի հետ այս իշխանությունները կապ չունեն։ Այդ ընտրության էությունը հետևյալն է....
Աղբյուր` Panorama.am
09:58
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» 0:8 հաշվով պարտվել է «Չելսիին»
«Ցավալի պարտություն Լոնդոնում։ Քաղում ենք դասեր և շարժվում առաջ»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Սուրեն Սարգսյան. Թրամփի նախագահության երկրորդ շրջանը չի կարող նման լինել առաջինին
«Թրամփի նախագահության երկրորդ շրջանը չի կարող նման լինել առաջինին»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Նա մանրամասնում է՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Գոյ» թատրոնի աշխատակիցները նստացույց են սկսել
«Գոյ» թատրոնի դերասանները երեկվանից նստացույց են սկսել թատրոնի մուտքի մոտ։  «07.11.2024թ.-ի ժամը 20։00-ից Գոյ թատրոնը...
Աղբյուր` Panorama.am
09:41
Ամստերդամում մի շարք հարձակումներ են տեղի ունեցել իսրայելցի երկրպագուների վրա, կա 5 տուժած
Ամստերդամում մի շարք հարձակումներ են տեղի ունեցել իսրայելական «Մաքաբի» ֆուտբոլային ակումբի երկրպագուների վրա։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
09:31
Վերին Խոտանանում խցանման մեջ է հայտնվել 40 բեռնատար, 10 մարդատար
Փրկարարները քարշակել են արգելափակված բեռնատարը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին
12:42 08/11/2024

Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}