Լևոն Արոնյանը կիսում է 4-րդ հորիզոնականը
Տեղի ունեցան «Norway Chess 2016» մրցաշարի 4-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր Անիշ Գիրիի եմ: Կողմերը համաձայնվեցին ոչ-ոքիի` խաղի 49-րդ քայլին:
Նշենք, որ տուրի բոլոր 5 պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ: Այսպիսով, 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Մագնուս Կարլսենը, ով իր ակտիվում գրանցել է 3 միավոր, 2-3-րդ հորիզոնականներում են ընթանում Վլադիմիր Կրամնիկը և Մաքսիմ Վաշիեր -Լագրավը, իսկ Լևոն Արոնյանը կիսում է 4-րդ հորիզոնականը: Այսօր մրցաշարում հանգստյան օր է: