Վ. Ոսկանյան. Ակնհայտորեն երևաց, որ երեք ուղղություններով Ադրբեջանն Իրանում մեզանից առաջ է անցել
Իրանը միանշնակ դեմ է տարածաշրջանում խաղաղապահների հայտնվելուն, լինի ռուս, թե այլ ազգության: Ուսումնասիրելով քառօրյա պատերազազմի վերաբերյալ իրանական արձագանքները նման եզրակացության է եկել իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Ցանկացած երրորդ կողմի ուժի հայտնվելը տարածաշրջանում իրանցիներն ընկալում են որպես իրենց շահերի դեմ ուղղված: Իրենց ունեցած հնարավորություններով ու լծակներով ակնհայտորեն խոչընդոտելու են այդ գործընթացին»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կայացած «Ղարաբաղյան կարգավորման վերջին զարգացումները» փորձագիտական ճեպազրույց-քննարկման ժամանակ հայտարարեց իրանագետը:
Ոսկանյանի ներկայացմամբ, Իրանը համարում է, որ ռուսական, ամերիկյան կամ էլ երկրի ուժերի ներկայությունը Իրանի հյուսիսային սահմանների մերձակա տարածքներում անվտանգության սպառնալիք է:
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում մեղավորներ փնտրել պետք չէ. «Մեղավորը մենք ենք, որ չենք կարողանում համապատասխան մեխանիզմներ ստեղծել մեր երկիրը հզորացնելու համար»:
Նա որպես օրինակ նշեց Հայաստան-Իրան հարաբերություններում ստեղծված իրավիճակը:
«Ակնհայտորեն երևաց, որ երեք ուղղություններով Ադրբեջանն Իրանում մեզանից առաջ է անցել: Իրանի բարձրագույն ղեկավարությունն անշուշտ ունի դրական վերաբերմունք Հայաստանի նկատմամբ: Խոսքը վերաբերում է առաջին մակարդակի վճիռներ կայացնողներին: Բայց մենք գիտենք, որ կայսերական տիպի երկներում այդ վճիռները կարող են չիրականացվել, սաբոտաժի ենթարկվել ավելի ստորին օղակներում: Իսկ այդ օղակներում արդբեջանական կողմի լոբբիստական աշխատանքները հասել են որաշակի հաջողությունների: Խոսքը վերաբերում է Ատրպատականի տարածքին, որտեղ կան հակահայկական ու պրոադրբեջանական խմբեր: Հիմա նրանք աշխատում են հայերի դեմ՝ իբր ելնելով Իրանի շահերից, ինչը նրանց հնարավորություն է տալիս խուսափել պետական մարմինների ճնշումից»:
Ոսկանյանի խոսքով, այս փաստերը պետք է ներկայացվեն Իրանի իշխանություններին ու ակնկալել հստակ արձագանք, հակառակ պարագայում իրավիճակը կբարդանա: Իրանագետի խոսքով, այս առումով հայկական կողմը հսկայական անելիքներ ունի:
Հաջորդ բացթողումը կապված է Իրանի հոգևորականության հետ. «Աստեղ նույնիսկ լոկալ մակարդակի ցանկացած հոգևորականի հայտարարություն կարող է զգալի ազդեցություն ունենալ բնակչության շրջանում: Մենք տեսանք, որ եղան հակահայկական հայտարարություն, դրական էլ իհարկե եղան: Այս դաշտը չպետք է թողնել միայն Էջմիածնի վրա, քանի որ Իրանում հոգևորականը նաև քաղաքական որոշում կայացնող անձ է»:
Երրորդ բացթողումը, բանախոսի ներկայացմամբ, Իրանի խորհրդարանում ադրբեջանամետ գործիչների ներկայացվածությունն է:
«Անշուշտ, Իրանը բարեկամական երկիր է, բայց որպես տարածաշրջանային գերտերություն կազմված է բազմաթիվ խավերից: Եթե մենք ուշադրություն չդարձնենք նշված բացերի վրա, ապա ունենալու ենք լրջագույն խնդիրներ»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան