ԼՂՀ ԱԳՆ. Ադրբեջանի ԶՈՒ-ի հանցագործությունները իրենց դաժանությամբ չեն տարբերվում մեկ դար առաջ իրականացված ցեղասպանությունից
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Հունաստանի Համապոնտական դաշնության անդամներին։
Կարեն Միրզոյանը ողջունել է Համապոնտական դաշնության անդամների այցը ԼՂՀ որպես հայ-հունական ավանդական բարեկամական հարաբերությունների դրսևորում և ընդգծել դրա կարևորությունը Արցախի քաղաքական, կրթական, մշակութային և սոցիալական կյանքին ծանոթանալու առումով։
ԼՂՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը, անդրադառնալով ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի և դրա հետևանքներին։
Այս կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները իրենց դաժանությամբ չեն տարբերվում մեկ դար առաջ Օսմանյան Կայսրությունում քրիստոնյաների դեմ իրականացված ցեղասպանությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հունաստանի Համապոնտական դաշնության և Արցախի, մասնավորապես նրա հույն համայնքի միջև կապերի հաստատման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին