1915 թվականին Օսմանյան կայսրությունում կատարվածը ցեղասպանություն էր. Կիպրացի պատգամավոր
Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Սոֆոկլիս Ֆիտիսը վստահ է` Այն, ինչ տեղի է ունեցել 1915թ. Օսմանյան Կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ, ցեղասպանություն է, որը պետք է ճանաչվի և դատապարտվի:
Այսօր Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումում նա հայտարարեց, որ Կիպրոսը իր համար պատիվ է համարում լինել հայկական փոքր համայնքի երկրորդ հայրենիքը:
«Այսօր Կիպրոսում ապրող հայերի մեծամասնությունը Հայոց ցեղասպանությունից փրկված մարդկանց ժառանգներն են: Կիպրոսը երկրորդ երկիրն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ անցած տարվա ապրիլին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի՝ Կիպրոս կատարած այցի ժամանակ և Հայոց ցեղասպանության 100¬րդ տարելիցի կապակցությամբ մենք քրեականացրել ենք Հայոց ցեղասպանության ժխտումը»,¬ հայտարարոց կիպրացի պատգամավորը:
Հայոց ցեղասպանության տարիներին, ըստ Ֆիտիսի, հայ ժողովրդի ճակատագրին են արժանացել նաև հույներն ու ասորիները, որոնք ընդամենը ապրել են Օսմանյան Կայսրության տարածքում: «Նրանք տեղահանվել են ու սպանվել», -ասաց նա` կարևորելով, Հայաստանի ԱԺ-ի կողմից ասորիների և հույների ցեղասպանության ճանաչման փաստը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե չենք կանգնում Ղարաբաղի կողքին, ապա նոր ցեղասպանության հիմքեր են ստեղծվում. Եվրոպացի պատգամավոր
- Ես նրանց ձայնն եմ. ԴԱԻՇ ահաբեկիչներից փախած աղջիկը Երևանում է
- Պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Եվրոպացի պատգամավոր
- Թուրք գործիչը մատնանշել է Հայոց ցեղասպանության և Հոլոքոսթի տարբերությունը
- Թուրք ակտիվիստը երևանյան ելույթը նվիրեց հայ գրող Զապել Եսայանի հիշատակին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա