
Մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նախքան երթի մեկնարկը, մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, այնուհետև այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները:
Երթի մասնակիցները Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են բարձրանում այն երկրների դրոշներով, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Նրանք իրենց հետ տանում են ավելի քան 30 մետր երկարությամբ Եռագույն դրոշը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը: