Aurora Dialogues. «Շատ հազվադեպ է, որ հակամարտությունները լուծվում են ռազմական հաղթանակով»
Գլոբալ հանրությունը թերագնահատում է փախստականների խնդիրները: Երևանում ընթացող Aurora Dialogues քննարկումների ժամանակ ունեցած ելույթում ասաց Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Գարեթ Էվանսը:
Ըստ նրա, վերջին տարիներին ամբողջ աշխարհում շատ ավելի երեխաներ, կանայք են տեղահանվել, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ներկայացված տվյալների համաձայն, փախստականների թիվն այսօր հաշվում են 60 միլիոն՝ 52 երկրից:
Պատճառները, նրա խոսքով տարբեր են՝ բախումներ, հակամարտություններ: Գարեթ Էվանսը նշեց, որ ամենաշատ փախստականները Սիրիայից են, որոնց 95 տոկոսն ընդունվել է Արևմուտքի կողմից:
Ըստ նրա, միջազգային համայնքը պետք է պատասխանատվություն ստանձի Սիրիայում անվտանգության ապահովման հարցում:
Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահի համոզմամբ, հակամարտությունները լուծվում են քաղաքական բանակցությունների արդյունքում, շատ հազվադեպ է, որ լուծվում են ռազմական հաղթանակով:
«Քաղաքական բանակցությունների արդյունքում պետք է վերացնել բռնությունները: Ռազմական հաղթանակը երկարաժամկետ խաղաղություն և փախստականների վերադարձ չի կարող ապահովել»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական լավ լուծումների դժվարությամբ է հնարավոր հասնել, անհրաժեշտ է քաղաքական կամք, բարձր որակի դիվանագիտական ռեսուրսներ:
Գարեթ Էվանսի խոսքով, փախստականների հարցի լուծումն անհնարին խնդիր չէ, բեռը պետք է կիսել, համատեղ աշխատել, այդ թվում նաև անհատներն ունեն իրենց դերակատարությունը:
«Այս խնդրի լուծումը հրամայական է՝ թեթևացնել մարդկանց տառապանքները»,- ընդգծեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Aurora Dialogues. «Ցեղասպանությունների վկաները միջազգային օրենքով չունեն պաշտպանություն»
- Aurora Dialogues. «Եթե մենք այս պահին չընդունենք որոշումներ, մարդասիրական ճգնաժամն էլ ավելի կխորանա»
- Aurora Dialogues. Հինա Ջիլանին Հայաստանից կոչով դիմեց ողջ աշխարհին
- Aurora Dialogues. «Նախաձեռնել ենք երկխոսություն, որի ընթացքում պետք է խոսենք չափազանց կարևոր թեմաների մասին»
- «Aurora Dialogues». «Հայաստանից աշխարհին ներկայացվելու է նոր նյութ»
- Փախստականների ճգնաժամ. ընկալումն ու իրականությունը` ըստ հետազոտության
- Aurora Dialogues. մարդասիրական ոլորտի խնդիրների քննարկման նոր հարթակ
- 100 LIVE-ն սկսում է «Ավրորա» համաշխարհային մրցանակի հավակնորդների առաջադրումը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին