Իրանցի ռեժիսորի ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի հիմնական ծրագրում
Իրանցի հայտնի ռեժիսոր Ասկար Ֆարհադիի «Առևտրականը» («The Salesman») ֆիլմն ընդգրկվել է Կաննի 69-րդ կինոփառատոի հիմնական ծրագրում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ոսկե արմավենի» մրցանակին արժանանալու համար նա պայքարելու է իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի, հոլանդացի ռեժիսոր Պոլ Վերխովենի, ֆրանկո-կանադացի ռեժիսոր Քսավյե Դոլանի հետ:
Ընդհանուր առմամբ, հիմնական մրցութային ծրագրում այժմ ընդգրկված է 21 ֆիլմ:
Ասկար Ֆարհադին շատ հայտնի է Արևմուտքում ի շնորհիվ իր դրամատիկ կինոնկարների՝ նվիրված Իրանի ժամանակակից հասարակության կյանքին: Նա տարբեր ֆիլմերի համար ստացել է մրցանկաներ, այդ թվում նաև՝ «Օսկար», «Ոսկե գլոբուս», «Սեզար», «Ոսկե արջ»:
Կաննի 69-րդ կինոփառատոնը կայանալու է մայիսի 11-22-ը:
Հարակից հրապարակումներ`
- Կուստուրիցա. Իմ ֆիլմը չեն ընդգրկել Կաննի կինոփառատոնի ծրագրում, քանի որ ես աջակցում եմ Պուտինին
- Ֆրանսիայի ղեկավարությունը խոստանում է անվտանգության ամենաբարձր մակարդակ Կաննի կինոփառատոնի օրերին
- Վուդի Ալենի նոր ֆիլմով բացվելու է Կաննի կինոփառատոնը
- Կաննի կինոփառոտոնի ժյուրին գլխավորելու է «Խելահեղ Մաքսը» ֆիլմի ռեժիսորը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում