Aurora Dialogues. «Կանխել հնարավոր է, եթե աշխարհը համբերություն ունենա»
«Եթե որևէ մեկն ունենար հարցի պատասխանը, թե ինչպես լուծել փախստականների խնդիրները, աշխարհն այլ կլիներ»,- Aurora Dialogues քննարկումների ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպանության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Հինա Ջիլանին:
Ըստ նրա, պետք է անել այն ամենը, ինչը հնարավոր է կանխի փախստականների հոսքերը:
«Կանխել հնարավոր է, եթե աշխարհը համբերություն ունենա, թույլ տա որ ժողովորդավարական արժենքերը հաղթեն»,- նշեց նա՝ հավելելով, որ խնդրի լուծման հարցում բացի պետություններից, նաև անհատներն են պատասխանատվություն կրում:
Հինա Ջիլանիի խոսքով, գլոբալ առաջնորդներն ունեն կարողություններ, ազդեցիկ դիրք, կարող են օգտագործել իրենց հնարավորությունները երկխոսություն ծավալելու, փոփոխություններ առաջարկելու համար:
«Երկխոսության արդյունքում ծնվում են այն ուրվագծերը, որոնց վրա հենվելով կառուցվում են հետագա գործողությունները»,- ասաց նա:
Ըստ նրա, ՄԱԿ-ի լիազորությունները պետք է ընդլայնվեն. «Որոշ այլ միջազգային կառույցներ մրցակցում են ՄԱԿ-ի հետ՝ փորձելով թուլացնել այդ կառույցը, սակայն չպետք է թույլ տալ դա»:
Հարակից հրապարակումներ`
- Aurora Dialogues. «Շատ հազվադեպ է, որ հակամարտությունները լուծվում են ռազմական հաղթանակով»
- Aurora Dialogues. «Ցեղասպանությունների վկաները միջազգային օրենքով չունեն պաշտպանություն»
- Aurora Dialogues. «Եթե մենք այս պահին չընդունենք որոշումներ, մարդասիրական ճգնաժամն էլ ավելի կխորանա»
- Aurora Dialogues. Հինա Ջիլանին Հայաստանից կոչով դիմեց ողջ աշխարհին
- Aurora Dialogues. «Նախաձեռնել ենք երկխոսություն, որի ընթացքում պետք է խոսենք չափազանց կարևոր թեմաների մասին»
- «Aurora Dialogues». «Հայաստանից աշխարհին ներկայացվելու է նոր նյութ»
- Փախստականների ճգնաժամ. ընկալումն ու իրականությունը` ըստ հետազոտության
- Aurora Dialogues. մարդասիրական ոլորտի խնդիրների քննարկման նոր հարթակ
- 100 LIVE-ն սկսում է «Ավրորա» համաշխարհային մրցանակի հավակնորդների առաջադրումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին