Aurora Dialogues . «Ինչո՞ւ անտեսել կնոջ տաղանդը»
«Մեր խնդիրները չեն կարող լուծվել առանց կանանց: Առաց կանանց հնարվոր չէ լուծել հակամարտությունները, պայքարել ահաբեկչության դեմ, նպաստել տնտեսության զրագացմանը»,- Aurora Dialogues քննարկումների ժամանակ ունեցած ելույթում ասաց ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի նախկին տեղակալ Նենսի Սոդերբերգը:
Միաժամանակ նա հավելեց, որ աշխահում աղքատների, չկրթվածների մեծ մասը կանայք են, նրանց արգելում են սեփականություն ունենալ:
«Զարմացնող իրականությում է: Բայց երբ առերեսվում ես լուրջ մարտահրավերների, ինչու՞ դրանց դիմակայելու հարցում անտեսել կնոջ տաղանդը»,- ասաց Նենսի Սոդերբերգը:
Հետազոտությունը, ըստ նրա, ցույց է տալիս, որ եթե կանայք ավելի ազատ են լինում, կառավարությունն ավելի արդյունավետ է գործում, ավելի լավ է արձագանքում մարդկանց, եթե կանայք ազատ են բիզնես վարելու հարցում, ավելի մեծ տնտեսական աճ է ապահովվում, երբ կրթված են լինում, առողջապահական ոլորտում են ընդգրկված լինում, նրանց ընտանիքները, համայնքն ավելի լավ է ծաղկում, երբ որ հավասար իրավունքներ են ունենում, ազգերն ավելի լավ, կայուն են լինում, խաղաղ ու անվտանգ:
«Ես չեմ ասում կանայք ավելի լավն են, քան տղամարդիկ»,- շեշտեց նա՝ միաժամանակ հավելելով, որ կանայք նոր հնարավորություններ են ընձեռում, նոր եկամուտներ են ապահովում:
Նենսի Սոդերբերգի խոսքով, կանայք հսկայական դերակատարություն ունեն խաղաղության գործում, կանայք հզոր գործիքներ ունեն կոնֆլիկտների կանխարգելման գործում:
Հարակից հրապարակումներ`
- Aurora Dialogues.«Փախստականների համար կարևոր խնդիր է կրթության հարցը»
- Aurora Dialogues. «Կանխել հնարավոր է, եթե աշխարհը համբերություն ունենա»
- Aurora Dialogues. «Շատ հազվադեպ է, որ հակամարտությունները լուծվում են ռազմական հաղթանակով»
- Aurora Dialogues. «Ցեղասպանությունների վկաները միջազգային օրենքով չունեն պաշտպանություն»
- Aurora Dialogues. «Եթե մենք այս պահին չընդունենք որոշումներ, մարդասիրական ճգնաժամն էլ ավելի կխորանա»
- Aurora Dialogues. Հինա Ջիլանին Հայաստանից կոչով դիմեց ողջ աշխարհին
- Aurora Dialogues. «Նախաձեռնել ենք երկխոսություն, որի ընթացքում պետք է խոսենք չափազանց կարևոր թեմաների մասին»
- «Aurora Dialogues». «Հայաստանից աշխարհին ներկայացվելու է նոր նյութ»
- Փախստականների ճգնաժամ. ընկալումն ու իրականությունը` ըստ հետազոտության
- Aurora Dialogues. մարդասիրական ոլորտի խնդիրների քննարկման նոր հարթակ
- 100 LIVE-ն սկսում է «Ավրորա» համաշխարհային մրցանակի հավակնորդների առաջադրումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին