Իսլամական պետությունը ցեղասպանություն է իրականացնում. Ջո Վերհովեն
Ցեղասպանություն կարող են իրագործել ոչ միայն պետությունները, այլ նաև մարդիկ, անհատները, նույնիսկ մեկ մարդը: Այդ մասին այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումում ունեցած իր ելույթում հայտարարեց Արդարադատության միջազգային դատարանի ad hoc դատավոր Ջո Վերհովենը
Վկայակոչելով ՄԱԿ-ի կոնվենցիաները, Վերհովենը հայտարարեց, որ ցեղասպանություն կարելի է համարել այն, երբ նպատակ կա ռասսայական կամ էթնիկ խումբ ոչնչացնել:
«Պարտադիր չէ, որ ցեղասպանություն իրագործի պետությունը, այն կարող է անել նաև մեկ մարդ: Ինչ ենք տեսնում մեր ժամանակներում` կա Իսլամական պետություն, որի նպատակն է ոչնչացնել խումբ` ռասսայական և կրոնական, բոլոր հարձակումները արվում են այն կրոնական խմբերի դեմ, ովքեր չեն դավանում իսլամ:
Ինչ ենք տեսնում` նրանք եկեղեցիներ են ոչնչացնում: Սա ցեղասպանություն է, պետք է համարձակություն ունենալ ասել այդ բառը: Պետք է համարձակություն ունենալ մտածել և չասել, թե պարզապես դժբախտ իրադարձություններ են և եթե այդ գործողությունները սահմանափակելու միջոցներ չձեռնարկենք, կշարունակվի», -երևանյան ֆորումում հայտարարեց բելգիացի դատավորը: