Ջորջ Քլունին Երևանում վայրէջք կատարելուց հետո առաջինը գնացել է «Թումո»
Աշխարհահռչակ դերասան, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին նախօրեին ժամանելով Հայաստան՝ առաջինը գնացել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջից:
«Կռահեք՝ ու՞ր է առաջինը գնացել Ջորջ Քլունին Երևանում վայրէջք կատարելուց հետո: Այո, Ավրորա մարդասիրական մրցանակի հանձման արարողության առիթով Հայաստան եկած աստղը այսօր մեզ հյուր էր եկել: 100 Lives-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի և Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանների հետ միասին Քլունին շրջեց կենտրոնով, լսեց պատանիների երաժշտական կատարում ու, իհարկե, ուսանողների հետ մի քանի սելֆի արեց»,- նշված է ֆեյսբուքյան էջում:
Լուսանկարները՝ «Թումո»-ի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- «Ավրորա» մրցանակի համար ՀՀ ժամանած գործիչները՝ Երևանի կոնյակի գործարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում
- Երևանում է «Ավրորա»-ի հավակնորդներից Սայիդա Ղուլամ Ֆաթիման
- Ջորջ Քլունին Երևանում է
- «Aurora Dialogues». «Հայաստանից աշխարհին ներկայացվելու է նոր նյութ»
- Համաշխարհային մարդասիրական ասպարեզի բացառիկ գործիչները ժամանում են Հայաստան
- Շառլ Ազնավուրը Հայաստանում է
- «Ավրորա» մրցանակաբաշխության երաժշտական ղեկավարը կլինի Սերգեյ Սմբատյանը
- Սերժ Թանկյանի երաժշտությունը՝ «Ավրորային»
- Aurora Dialogues. մարդասիրական ոլորտի խնդիրների քննարկման նոր հարթակ
- «Ավրորա»-ի հավակնորդները
- 100 LIVE-ն սկսում է «Ավրորա» համաշխարհային մրցանակի հավակնորդների առաջադրումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան