Ապրիլյան ռազմական գործողությունների մասին հարց է հնչել գլոբալ ֆորումում
«Ապրիլի սկզբին Ադրբեջանը ռազմական հարձակում ձեռնարկեց Ղարաբաղում և դրա հետևանքով Արցախի տարբեր բնակավայրերի ժողովրդի տեղահանում տեղի ունեցավ, երեխա սպանվեց, բազում մարդիկ վիրավորվեցին: Բացի այդ, ադրբեջանցի զինծառայողները վայրագություններ դրսևորեցին խաղաղ բնակչության նկատմամբ, կտրել էին բնակիչների ականջները, սպանել նրանց», -այսօր Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց պատմաբան Նիկոլայ Հովհանիսյանը: Այնուհետև նա հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է միջազգային իրավունքի իտալացի մասնագետը գնահատում, արդյոք դրանք ցեղասպանական գործողություններ չե՞ն:
Դահլիճը մի պահ լռեց, նիստի բանախոսները նայեցին միմյանց, որևէ մեկը մի պահ չէր կողմնորոշվում` ինչպես պատասխանել:
Այդուհանդերձ, իտալացի պրոֆեսորը մոտեցավ ամբիոնին և ասաց, որ այդ իրադարձությունների մասին անհրաժեշտ փաստական տվյալներ չունի, տեղյակ է միայն մամուլից, մակերեսորեն ու հավելեց. «Այն, ինչ ասացիք, վայրագ բռնություն է խաղաղ բնակչության նկատմամբ և դա Ժնևյան կոնվենցիայի խախտում է: Արդյոք ցեղասպանություն չէ՞: Ցեղասպանությունը գործողությունների շարք է, որը նպատակ ունի ոչնչացնել էթնիկ խումբ»:
Հարակից հրապարակումներ`
- Կան ցեղասպանությունը ապացուցող փաստեր, հետևաբար թուրքական ժխտողականությունը անհասկանալի է. Օվե Բրինգ
- Փախստականների խնդիրը Հայոց ցեղասպանության հետևանք էր. Միջազգային իրավունքի պրոֆեսոր
- Թուրք գործիչը մատնանշել է Հայոց ցեղասպանության և Հոլոքոսթի տարբերությունը
- Թուրք ակտիվիստը երևանյան ելույթը նվիրեց հայ գրող Զապել Եսայանի հիշատակին
- Իսլամական պետությունը ցեղասպանություն է իրականացնում. Ջո Վերհովեն
- Չես կարող հերքել այն, ինչ կատարվել է. Քլունին` ցեղասպանության մասին
- Ճշմարտությունը հզոր զենք է. The Washington Post-ի հրապարակախոս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան