Սերժ Սարգսյանը ստորագրեց Միհրան Պողոսյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանգիր է ստորագրել Մ. Պողոսյանին Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից ազատելու մասին:
Հրամանագրում ասված է.
«Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Միհրան ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից»:
Հիշեցնենք, ավելի վաղ Մ. Պողոսյանը հայտարարել էր հրաժարականի դիմում ներկայացնելու մասին:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ արդարադատության նախարարությունը քննություն է սկսել «պանամյան փաստաթղթերի» վերաբերյալ
- ԴԱՀԿԾ պետը հրաժարական ներկայացրեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին