Aurora Dialogues.«Փախստականների համար կարևոր խնդիր է կրթության հարցը»
Երևանում ընթացող Aurora Dialogues քննարկումների ժամանակ Protection International (Միջազգային պաշպանություն) կազմակերպության նախագահ Էնրիկե Էգուրեն անդրադառնալով Սիրիայի փախստականների ճգնաժամին, նշեց, որ շատ մարդիկ լքում են իրենց երկրները, իրենց տները, ինչն իր հերթին բերում է նաև տնտեսական ճգնաժամի:
«Սիրիայում նույնպես այս պահին ճգնաժամ է: Որոշ ժամանակ արտաքին քաղաքականության հետևանքով Եվրոպան իրեն հեռու էր պահում դրանից, այնուհետև քաղաքական բանակցություններ վարվեցին և առաջին անգամ Եվրոպայի դռները թակում են հարյուրավոր, հազարավոր միգրանտներ»,- ասաց Էնրիկե Էգուրեն:
Այդուհանդերձ, ըստ նրա, այսօր այդ փախստականների շահերը վտանգված են, ինչը կարող է մի շարք հետևանքներ առաջացնել: «Բայց պետք է այդ հարցերը բարձրաձայնել: Մենք ունենք խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում»,- ասաց նա:
Բաց հասարակության հիմնադրամի պատվավոր նախագահ Արյե Նայերը նույնպես անդրադառնալով սիրիացի փախստականների խնդրին, նշեց, որ առաջին երկրները, որտեղ նրանք գնում են, հարևան երկրներն են: «Փախստականները առաջին հերթին հարևան երկրներն են գնում, ամբողջ աշխարհում է այդպես: Այդ երկրներում մենք պետք է բազմաթիվ խնդիրներ լուծենք: Օրինակ՝ կարևոր խնդիր է կրթության հարցը: Սիրիայից Թուրքիա գնացած երեխաների մեծ մասը դպրոց չի գնում, բայց նրանք ուզում են կրթություն ստանալ: Այդ հարցը մնում է բաց, պետք է դա լուծել»,- ասաց նա՝ հավելելով, որ կարևոր է նաև փախստականներին աշխատանքով ապահովելու հարցը:
Հաջորդ խնդիրն էլ, ըստ նրա, փախստականների հանդեպ վերաբերմունքն է: «Ես էլ եմ փախստական եղել Մեծ Բրիտանիայում, այնտեղ լավ վերաբերմունք այն ժամանակ չկար ու դա արտացոլվեց իմ ամբողջ կյանքի վրա»,- նշեց Արյե Նայերը:
Օրինակ, ըստ նրա, Կանադայում սիրիացի փախստականների հետ շատ լավ են վերաբերվել: «Բոլոր երկրները պետք է հետևեն այս օրինակին և գործադրեն մարդասիրական ջանքեր փաստականների համար»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Aurora Dialogues. «Կանխել հնարավոր է, եթե աշխարհը համբերություն ունենա»
- Aurora Dialogues. «Շատ հազվադեպ է, որ հակամարտությունները լուծվում են ռազմական հաղթանակով»
- Aurora Dialogues. «Ցեղասպանությունների վկաները միջազգային օրենքով չունեն պաշտպանություն»
- Aurora Dialogues. «Եթե մենք այս պահին չընդունենք որոշումներ, մարդասիրական ճգնաժամն էլ ավելի կխորանա»
- Aurora Dialogues. Հինա Ջիլանին Հայաստանից կոչով դիմեց ողջ աշխարհին
- Aurora Dialogues. «Նախաձեռնել ենք երկխոսություն, որի ընթացքում պետք է խոսենք չափազանց կարևոր թեմաների մասին»
- «Aurora Dialogues». «Հայաստանից աշխարհին ներկայացվելու է նոր նյութ»
- Փախստականների ճգնաժամ. ընկալումն ու իրականությունը` ըստ հետազոտության
- Aurora Dialogues. մարդասիրական ոլորտի խնդիրների քննարկման նոր հարթակ
- 100 LIVE-ն սկսում է «Ավրորա» համաշխարհային մրցանակի հավակնորդների առաջադրումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին