«Ավրորա»-ի հավակնորդ Սայիդա Ղուլամ Ֆաթիմա. «Վստահ եմ, որ մի օր միասին մենք կփոխենք աշխարհը»
«Մեծ պատիվ, հաճույք, ուժ է լինել այստեղ՝ որպես մի մաս այս գլոբալ համայնքի, որը հավատում է, վստահում մարդասիրությանը»,- Երևանում ընթացող «Ավրորա» մրցանակաբաշխության արարողության ժամանակ ասաց «Ավրորա» մրցանակի հավակնորդ Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից:
«Երբ ես 36 տարի առաջ սկսում էի իմ պայքարը, իմ երկրի քաղաքացիներն իմ դեմ էին դուրս եկել, նրանք դարձան իմ թշնամին, առավելագույն են արել, որպեսզի ինձ կանգնեցնեն, սպանեն: Բայց ես այսօր այստեղ եմ: Ես այստեղ ներշնչված եմ Ավրորայի կողմից, որովհետև նա կենդանի է, երկար ապրես Ավրորա»,- իր խոսքում ասաց նա:
Սայիդա Ղուլամ Ֆաթիման հայտարարեց, որ կշարունակի իր պայքարը ընդդեմ վայրագությունների, անարդարության, անմարդկային վերաբերմունքի, հակամարդկային գործելաոճի:
«Վստահ եմ, որ մի օր միասին մենք կփոխենք աշխարհը: Մենք կտեսնենք նոր աշխարհ, աշխարհ, որտեղ չկա անարություն, չկա անմարդկային վերաբերմունք»,- նշեց նա:
Սայիդա Ղուլամ Ֆաթիման իր կյանքը նվիրել է պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելուն՝ փորձելով վերացնել մերօրյա ստրկության վերջին ձևերից մեկը։ Ֆաթիման Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղարն է։ Կազմակերպության ջանքերով փրկվել են աղյուսի թրծման գործարաններում պարտքի դիմաց բռնությամբ աշխատող 80,000 մարդու, նրանց թվում՝ 21,000 երեխա։ Նրանց պարտքի տոկոսներն այնքան բարձր են, որ այդ մարդիկ ամբողջ կյանքում, ըստ էության, հարկադրված են աշխատել ծայր աղքատության և հաճախ նաև դաժան պայմաններում։ Ֆաթիմայի դեմ բազմաթիվ մահափորձեր են իրականացվել։ Գործունեության ընթացքում նա բազմիցս ենթարկվել է ֆիզիկական բռնության։
«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, որոնք փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով:
Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Էլի Վիզելը, Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան ու բարերար Ջորջ Քլունին։
«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդներն են՝ Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, բժիշկ Թոմ Քաթինան՝ Սուդանից,Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից:
Հարակից հրապարակումներ`
- «Ավրորա». New York Times-ի թղթակիցը ստացավ իր մրցանակը
- «Ավրորա», ուղիղ եթեր. SYOA-ի կատարման ժամանակ էկրանին ցուցադրվել են զոհված զինվորների նկարները
- «Ավրորա» մրցանակին աջակցելը մեծ բարիք է Հայաստանի համար. Շառլ Ազնավուր
- «Նրան համարում են Հայաստանի Ժաննա դ'Արկ»
- 100 LIVE-ն սկսում է «Ավրորա» համաշխարհային մրցանակի հավակնորդների առաջադրումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին