«Ավրորա» մրցանակին աջակցելը մեծ բարիք է Հայաստանի համար. Շառլ Ազնավուր
Երևանում այսօր կայանալու է «Ավրորա» առաջին մրցանակաբաշխությունը: «Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, որոնք փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով: The Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորաե մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է։
««Ավրորա» մրցանակին աջակցելը մեծ բարիք է Հայաստանի համար»,- auroraprize.com կայքին ասել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով եկել է Հայաստան՝ մասնակցելու մրցանակի հանձնման արարողությանը:
Մրցանակի մասին Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը նշել է. «Ես կարծում եմ, որ սա անչափ յուրահատուկ մրցանակ է, քանի որ այն պատվում է ոչ միայն մարդասիրության գործում ներդրում ունեցած մարդկանց, որպիսիք շատ են աշխարհում, այլ նրանց, ովքեր հսկայական վտանգների են գնացել դա անելու համար։ Եվ իհարկե, նաև պարգևատրում է այն կազմակեպություններին, որոնք կանգնած են եղել այդ ամենի ետևում, ինչը ոչ մի մրցանակ ոչ մի տեղ չի անում։ Իսկ դա արդեն ճանաչման շատ կարեւոր մի ձև է»։
California Courier պարբերականի հրատարակիչ Հարութ Սասունյանի կարծիքով, «Ավրորա» մրցանակը ստեղծագործական գաղափար էր, նորություն. «Երբ մեկնումեկը մտածում է նորովի և նոր մոտեցում ցուցաբերում խնդիրներին, դա հիացնում է ոչ միայն ուրիշներին, այլև հենց հայերին։ Պետք է ինչ-որ բան վերադարձնել աշխարհին՝ սա երկկողմանի երթևեկությամբ փողոց է»:
Ըստ ֆրանսահայ դերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի, այս քայլը ոչ միայն հետաքրքիր էր, այլրխորհրդաբանորեն բացառիկ։
«Ինչո՞ւ։ Քանի որ երբ տառապանքներ կրած ժողովուրդը կարողանում է վերածնվել եւ ի նշանավորումն իր վերազարթոնքի՝ արդեն ինքն է իր հերթին ինչ-որ բան տալիս այլ տառապյալներին, դա դառնում է կարեւոր ուղերձ նոր սերնդի համար առ այն, որ մենք չենք կառուցում միայն կորուստների վրա։ Մենք գցում ենք նաեւ հաղթանակների հիմքերը»,- ասել է նա։
Լրագրող Թեդ Քոփելի խոսքով. «Շատ եմ սիրում, երբ ջանքեր են գործադրվում աշխարհի տառապանքների վրա մարդկանց ուշադրությունը կենտրոնացնելու համար, սակայն գիտեմ նաև, որ այդ տառապանքը միևնույն է կա և երբեք չի ընդհատվում։ Այստեղ մենք խոսում ենք մասնավորապես Հայաստանի վերաբերյալ, բայց չմոռնանանք, որ արդեն տասը տարի է, ինչ Կոնգոյում պատերազմ է, որին զոհ է գնացել մոտ հինգ միլիոն մարդ։ Մարդկանց մեծամասնությունը գաղափար անգամ չունի սրա մասին։ Այնպես որ ես մի քիչ թերահավատ եմ, բայց, իհարկե հիանում եմ գործադրված ջանքերովե։
Պակիստանի գերագույն դատարանի փաստաբան, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին նշել է. «Շատերը կան, որոնց մենք չենք տեսնում, բայց նրանց, ում տեսնում ենք, մենք պարտավոր ենք մեծարել և օրինակ դարձնել ուրիշների համար, որպեսզի յուրաքանչյուրը, իմանալով որ ճիշտը մի բան անելն է, այլ ոչ թե լռելը, բավարար կամք ունենա գործելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- «Ավրորա»-ի հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
- Aurora Dialogues . «Ինչո՞ւ անտեսել կնոջ տաղանդը»
- Aurora Dialogues.«Փախստականների համար կարևոր խնդիր է կրթության հարցը»
- Aurora Dialogues. «Կանխել հնարավոր է, եթե աշխարհը համբերություն ունենա»
- Aurora Dialogues. «Շատ հազվադեպ է, որ հակամարտությունները լուծվում են ռազմական հաղթանակով»
- Aurora Dialogues. «Ցեղասպանությունների վկաները միջազգային օրենքով չունեն պաշտպանություն»
- Aurora Dialogues. «Եթե մենք այս պահին չընդունենք որոշումներ, մարդասիրական ճգնաժամն էլ ավելի կխորանա»
- Aurora Dialogues. Հինա Ջիլանին Հայաստանից կոչով դիմեց ողջ աշխարհին
- Aurora Dialogues. «Նախաձեռնել ենք երկխոսություն, որի ընթացքում պետք է խոսենք չափազանց կարևոր թեմաների մասին»
- «Aurora Dialogues». «Հայաստանից աշխարհին ներկայացվելու է նոր նյութ»
- Շառլ Ազնավուրը Հայաստանում է
- «Ավրորա» մրցանակաբաշխության երաժշտական ղեկավարը կլինի Սերգեյ Սմբատյանը
- Սերժ Թանկյանի երաժշտությունը՝ «Ավրորային»
- «Ավրորա»-ի հավակնորդները
- 100 LIVE-ն սկսում է «Ավրորա» համաշխարհային մրցանակի հավակնորդների առաջադրումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին