Պետք է նայենք ապագային, կառուցենք մեր հայրենիքը, ամրապնդենք հայկական երկրորդ պետությունը՝ Արցախը. ՀՀ վարչապետ
«Ճշմարտությունն ընդունելու հարցում առաջին հերթին պետք է մտածի Թուրքիայի իշխանությունը և որքան շուտ, այնքան լավ: Աշխարհը ևս անելիք ունի այդ հարցում»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ հետագայում ցեղասպանություններ թույլ չտալու համար:
«Ոգեկոչելով մեր զոհերի հիշատակը՝ մենք պետք է նայենք ապագային, կառուցենք մեր հայրենիքը, ամրապնդենք հայկական երկրորդ պետությունը՝ Արցախը»,-ասել է ՀՀ վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան