«Ավրորա»-ի դափնեկիրն իր խոսքում հիշեց Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգը
«Կսպասեք, որ հայերեն խոսեմ, բայց բեմ եմ դուրս գալիս երգելու համար»,- «Ավրորա» մրցանակաբաշխության ավարտին ասաց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Նա նաև նշեց, որ հայերեն այնքան էլ լավ չի խոսում, ավելի շուտ՝ ընտանեկան լեզվով:
Նա շնորհակալություն հայտնեց մրցանակաբաշխության նախաձեռնողներին, ովքեր որոշեցին հենց Հայաստանում ստեղծել նման հիմնադրամ, որը, ըստ նրա, կարծես «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի շարունակությունը լինի:
Մրցանակաբաշխությունն ավարտվեց Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգով:
Նշենք, որ «Ավրորա»-ի դափնեկիր Բուրունդիից Մարգարիտ Բարանկիցեն իր խոսքում հիշեց հենց այս երգի վերջին տողերը, որոնք, ըստ նրա, ամենակարևորն են՝ Հայաստանի ճակատագիրն իր ձեռքերում է: Նա նաև երգից իր երկրի հիմնը, հատուկ ընդգծելով մեկ տող՝ սերը միշտ կհաղթի:
The Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է։
«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, որոնք փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով:
«Ավրորա» հաջորդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2017-ի ապրիլի 24-ին Երևանում:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ Նախագահը ներկա է գտնվել «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման արարողությանը
- «Ավրորա» մարդասիրական մրցանակը շնորհվեց 30. 000 երեխայի կյանք փրկած Մարգարիտ Բարանկիցեին
- «Ավրորա»-ի հավակնորդ Սայիդա Ղուլամ Ֆաթիմա. «Վստահ եմ, որ մի օր միասին մենք կփոխենք աշխարհը»
- «Ավրորա». New York Times-ի թղթակիցը ստացավ իր մրցանակը
- «Ավրորա», ուղիղ եթեր. SYOA-ի կատարման ժամանակ էկրանին ցուցադրվել են զոհված զինվորների նկարները
- «Ավրորա» մրցանակի համար ՀՀ ժամանած գործիչները՝ Երևանի կոնյակի գործարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում
- Պարզվեց, որ այցելել եմ Ավրորայի զարմուհու տուն. Դեմոյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին