Շավարշ Քոչարյան. «Թուրքիայի նախագահի ուղերձը ժխտողականության հերթական անհաջող դրսևորումն է»
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը: Ինչպես փոխանցում են ՀՀ արտգործնախարարությունից, այս կապակցությամբ Շավարշ Քոչարյանը նշել է.
«Ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի նախագահի ուղերձը ժխտողականության հերթական անհաջող դրսևորումն է, Օսմանյան կայսրության իշխանությունների՝ հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատասխանատվությունը հայերի վրա դնելու ակնհայտ փորձ։ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել հավասար հարթության վրա դնելու պատերազմական զոհերին և նրանց, ովքեր զոհ դարձան պետական մակարդակով ծրագրված և իրականացված ցեղասպանության:
Թուրքիայի ժխտողական կեցվածքը ավելի է մեծացնում հայ և թուրք ժողովուրդների միջև առկա անջրպետը, որը վերացնելու լավագույն ճանապարհը պատմությանն առերեսումն է ու ապաշխարհանքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները