Սեյրան Օհանյանը պատասխանել է ՏՏ ոլորտի դժգոհություններին
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ մենք միշտ համագործակցել ենք, և շատ առաջարկություններ օգտագործել ենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ՏՏ ոլորտի մասնագետներն ասում են, որ ՊՆ-ն իրենց ներուժը չի փորձում օգտագործել:
Նա նշեց, որ սկսած 1994 թ-ից՝ ռազմական արդյունաբերությունը շարունակական զարգացման միտում ունի:
«Իհարկե մենք կուզենայինք, որ տեմպերն ավելի արագ լինեին, բայց այն իրականացվում է մեր հնարավորության շրջանակներում»,- նշեց պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ եթե լուրջ առաջարկներ են լինում, իրենք իրականացնում են. «Սակայն մենք նաև պետք է հաշտվենք այն իրականության հետ, որ շատ մարդիկ ուզում են բանակի ծրագրերի շրջանակներում իրենց շահույթն ունենալ»:
Միաժամանակ Սեյրան Օհանյանն ասաց, որ երբեք չի եղել, որ այս կամ այն կազմակերպությունը ինքնուրույն տարբեր մշակումներ, արդեն պատրաստի արտադրանքը ներկայացնի և, եթե դա համապատասխանի տեխնիկական միջոցներին և այսօրվա պահանջներին, իրենք մերժեն:
Նախարարը նշեց, նաև, որ եթե կառուցողական առաջակություններ լինեն, ապա ՏՏ ոլորտի մասնագետները անմիջապես թող իրեն դիմեն: Սեյրան Օհանյանն ասաց, որ պաշտպանության նախարարի մոտ բազմաթիվ մարդիկ են գալիս և թող հարցնեն նրանց՝ կարողանում են շփվել նախարարի հետ, թե ոչ:
Դիտարկմանը, թե դժգոհությունը կոնկրետ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանից է եղել, նախարարը չցանկացավ քննադատել նաև Ալիկ Միրզաբեկյանին՝ հավելելով, որ նա իր ներուժի շրջանակներում այդ ուղղությամբ աշխատում է:
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյան. Քառօրյա պատերազմի բացասական կողմերի վերացման ուղղությամբ անմիջապես սկսել ենք աշխատել
- Ոչ մի թիզ հող զիջելու մասին խոսք անգամ չի կարող լինել. Սեյրան Օհանյան
- Այսօր հայկական բանակը պատրաստ է իրականացնել իր առջև դրված խնդիրները. Սեյրան Օհանյան
- Ս. Օհանյան. Առաջին գծում ստորաբաժանումները վերահսկում են իրադրությունը և պատրաստ են ցանկացած գործողությունների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան