Ոչ մի թիզ հող զիջելու մասին խոսք անգամ չի կարող լինել. Սեյրան Օհանյան
«Այսօր ես կարող եմ ասել, որ այս իրավիճակում ոչ մի թիզ հող զիջելու մասին խոսք անգամ չի կարող լինել»,-Հայոց ցեղասպանության հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է բանակի դիրքորոշումը տարածքներ հանձնելու վերաբերյալ խոսակցություններին:
«Այս իրավիճակում մենք միայն պետք է ամեն ինչ անենք վստահության եզրեր գտնենք, մթնոլորտ ստեղծենք և փոխհամաձայնություններ լինեն: Այդ փոխհամաձայնությունների շրջանակներում կարող է համապատասխան ելք ստանալ Արցախյան հարցի լուծումը՝ միայն ու միայն խաղաղ ճանապարհով: Երկխոսություն է պետք, եթե այդ երկխոսությունը չկա, ինչի՞ մասին խոսք կարող է լինել ապագայում»,- նշեց պաշտպանության նախարարը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցություններին Արցախի մասնակցության վերաբերյալ հարցին, Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ այսօր քաղաքական ամբողջ ներուժն աշխատում է այդ ուղղությամբ:
«Իսկ անձամբ իմ տեսակետը միշտ եղել է այն, որ Արցախը` որպես հակամարտության կողմ, պետք է մասնակցի բանակցություններին: Արցախը պետք է բանակցությունների անմիջական մասնակից լինի, հակառակ դեպքում հարցի լուծման վերջնական փուլում մենք պետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ նորից զրոյից սկսենք»,-ընդգծեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր հայկական բանակը պատրաստ է իրականացնել իր առջև դրված խնդիրները. Սեյրան Օհանյան
- Ս. Օհանյան. Առաջին գծում ստորաբաժանումները վերահսկում են իրադրությունը և պատրաստ են ցանկացած գործողությունների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան